9

տարեկան ենք

9419

կազմակերպած տուր

37

տուրերի առաջարկ

5

գիդ-էքսկուրսավար

Տուրեր Հայաստանում

Ինչպե՞ս ընտրել

Տուր Հայաստանում (tur Hayastanum) ծրագրելիս ինչպե՞ս ընտրել բազմաթիվ առաջարկներից։ Միանգամից ասենք, որ եթե մասնակցելու եք խմբային տուրերի, ապա ստիպված եք լինելու ընտրություն կատարել Հայաստանի տուրեր (turer Hayastanum) առաջարկող տուրիստական ընկերությունների սահմանափակ առաջարկներից։

Սխալված չենք լինի, եթե ասենք, որ ներքին տուրեր (tur patetner Hayastanum) կազմակերպող բացառապես բոլոր տուրիստական ընկերությունները օրվա ընթացքում առաջարկում են 1, առավելագույնը՝ 2 տարբեր տուր։ Այսինքն, դիմելով կոնկրետ տուրիստական ընկերություն, չեք կարող ընտրել ցանկալի տուրը կոնկրետ օրվա համար, եթե այդ տուրը ընկերության կողմից նախապես նշանակված է այլ օր կազմակերպելու համար։

Եթե ունեք ազատ օր և ցանկանում եք տուրի մասնակցել սիրելի տուրիստական ընկերության միջոցով, ապա ստիպված եք լինելու մասնակցել այն տուրին, որը ընկերությունը պլանավորել է այդ օրը։ Եվ դա հասկանալի է։ Խմբային տուրը կազմակերպվում է 10-30 տեղանոց միկրոավտոբուսներով և ավտոբուսներով։ Որպեսզի բոլոր տեղերը կամ գոնե տեղերի մեծամասնությունը վաճառվի, պետք է տուրը կայացման օրվանից գոնե 1 շաբաթ առաջ գովազդել, որպեսզի տուրիստական ընկերությունը հասցնի խումբը համալրել։
Ահա թե ինչու ներքին խմբային տուրերով զբաղվող ընկերությունները չունեն հաճախորդին հարմար ճկունությունը։
Ստացվում է, եթե ձեր ազատ օրը այդ տուրիստական ընկերության պլանավորած տուրին նախկինում արդեն մասնակցել եք, ստիպված դիմելու եք այլ ընկերության՝ նոր երթուղու համար (եթե, իհարկե, ձեր ազատ օրը այդ տուրը որևէ ընկերություն ծրագրել է)։ Կամ, ընկերությանը «չդավաճանելով», սպասելու եք մինչև ձեր նախընտրած երթուղին պլանավորվի ձեր «մշտական» տուր ընկերության կողմից։ Այսինքն, ստիպված փոխում եք տուրի օրը։

Այո, խմբային տուրի մասնակցելու պատրաստակամությունը հաճախ նման անհարմարությունների է բերում։ Անհատական տուրը զերծ է նման անհարմարությունից, սակայն մատչելի տուրեր Հայաստանում հնարավոր է կազմակերպել միայն խմբային տարբերակով։

Ձեր նախընտրած տուրիստական ընկերությունից խնդրեք առնվազն 1 ամսվա կտրվածքով պլանավորված տուրերի ցանկը։ Համաձայն դրա կկարողանաք հանգստյան օրը ծրագրել։

Բարի ճանապարհ։

Ամրագրեք մատչելի տուրեր Հայաստանում

 



Այս նյութը տարածի'ր սոց. ցանցերում






Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար