տարեկան ենք
կազմակերպած տուր
տուրերի առաջարկ
գիդ-էքսկուրսավար
|
Արուճի տաճար (Սուրբ Գրիգոր եկեղեցի) - Թալինի Կաթողիկե եկեղեցի - Գյումրի քաղաք - Սև բերդ - Հառիճավանք |
|
Արուճի տաճար
Սուրբ Գրիգոր եկեղեցին գտնվում է Արագած լեռան արևմտյան լանջի ստորոտում, Արուճ գյուղում։ Արուճը (V դ.) եղել է արքունի զորքերի ձմեռային կայան, իսկ հայոց կառավարիչ Գրիգոր Մամիկոնյանը (661-682թթ.) այն դարձրել է աթոռանիստ։ Արուճի տաճարը (Սուրբ Գրիգոր եկեղեցի) հայկական հոգևոր և ճարտարապետական նշանավոր կոթողներից է: Արուճի տաճարի դերը հայկական ճարտարապետության մեջ նշանավորվում է իր որմնանկարներով, որոնք հայկական վաղ միջնադարյան մոնումենտալ գեղանկարչության լավագույն օրինակներից են: Որմնանկարների թեման Համբարձման տեսարանն է. մուգ կապույտով պատած խորանում պատկերված է Քրիստոսը, ներքևում պատվանդանն է` ականթի թփերով և զարդագոտիով։ Յոթ մետր բարձրությամբ պատկերված Քրիստոսի որմնանկարի միայն մի մասն է պահպանվել: Տաճարը վաղ միջնադարյան գմբեթավոր դահլիճ տիպի եկեղեցիների շարքում ամենամեծն է: Թալինի Կաթողիկե եկեղեցի Գտնվում է Արագածոտնի մարզի Թալին բնակավայրի հյուսիսարևելյան եզրամասում։ Վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության եզակի հուշարձաններից է: Թալինի Կաթողիկեն իր հարուստ ու շքեղ արտաքին հարդարանքով առանձնանում է վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության՝ զուսպ լուծումներով հուշարձաններից: Կաթողիկեն ամբողջովին պատված է եղել որմնանկարներով, որոնց մի մասն է միայն պահպանվել։ Բազիլիկ և խաչաձև եկեղեցիների յուրօրինակ զուգորդական նմուշ է։ Ամբողջ կառույցը իր մասշտաբով իշխում է հարթ տեղավայրում, ուր արևմուտքից երևում է Արտենի լեռը, իսկ հյուսիսից բլուրներ են։ Գյումրի Բնակչության քանակով ու մշակութային նշանակությամբ Հայաստանի երկրորդ քաղաքն է: Գտնվում է Երևանից 126 կմ հեռավորության վրա։ Այն հայկական հազվադեպ քաղաքներից է, որը դեռ պահպանել է 19-րդ դարի ճարտարապետական ոգին: Հայտնի տեսարժան վայրերից են. Վարդանանց հրապարակը, Խաչքարերի պուրակը, Թատերական հրապարակը, Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, Յոթ վերք եկեղեցին, Պոլոզ Մուկուչի արձանը, Մայր Հայաստան արձանը, Քաղաքային կենցաղի թանգարանը, Սև բերդը: Սև բերդ 1834թ. կառուցված ամրոց է` Գյումրի քաղաքի հայտնի հուշարձաններից: Ամրոցը ռազմական և ճարտարապետական շինությունների մի ամբողջ համալիր է։ Սև բերդի համար ստորգետնյա ուղիներ են կառուցել և բերդից ճանապարհներ են եղել դեպի ներկայիս Մայր Հայաստան հուշարձանը և Կարմիր բերդը: Սև բերդն ի սկզբանե եղել է Ալեքսանդրապոլի պաշտպանական կառույց, ծառայել է որպես զինվորական բանտ։ Բերդի կառուցման անհրաժեշտությունը ծագել է ռուս-պարսկական երկրորդ պատերազմի ավարտից հետո։ Թուրքիայի դեմ հնարավոր պատերազմը հաշվի առնելով՝ ռուսները սկսեցին հատուկ ուշադրություն դարձնել Գյումրու ամրացմանը։ Միջնաբերդի պատերի վրա կան նեղ և բարձր բացվածքներ, որտեղից կարելի է հրացանային կրակ բացել հակառակորդի վրա։ Ընդգրկված է Գյումրիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում: Հառիճավանք Հառիճավանքը գտնվում է Շիրակի մարզի Հառիճ գյուղում, Արագած լեռան հյուսիսային լանջին: Կառուցվել է VII–XIII դդ.: Հնագույն միջնադարյան հայկական վանքերից է։ Սելջուկների արշավանքի ժամանակ եկեղեցում բազմաթիվ մարդիկ են մտել և անհետ կորել։ Սելջուկներն այդ հրաշքը բացատրում էին, որ մարդիկ հոգու զորությամբ եկեղեցում վերածվել են աղավնիների և թռել գնացել։ Սակայն եկեղեցում կար մի գաղտնարան, որով հայ փախստականները կարողացել են իջնել ձորի հատակ։ Կառույցն ունի հետաքրքիր գունային լուծում։ Արտաքինից ընդհանուր մանուշակագույն ծավալի վրա գունային շքեղ մշակմամբ ընդգծված է շքամուտքը։ Սև և կարմրերանգ քարերի օգտագործումով է լուծված կառույցի էքստերիերն ու ինտերիերը։ 1850 թ. Հառիճավանքը դարձավ կաթողիկոսական ամառանոց: Այս հուշարձանը միջնադարյան ճարտարապետության գոհարներից է՝ պարուրված նուրբ զարդաքանդակներով։ Շինությունը վեհաշուք է իր պարզությամբ, կառուցման կատարելությամբ։ Վանքը եղել է նաև գիտության կենտրոն։ Այնտեղ գործող հայտնի դպրոցում 1887-1889թթ. սովորել է Ավետիք Իսահակյանը։ ՊԱՏՎԻՐԵԼ ԱՅՍ ԷՔՍԿՈՒՐՍԻԱՆ ՈՒշադրություն ՊԱՏՎԻՐԵԼ ԱՅՍ ԷՔՍԿՈՒՐՍԻԱՆ |
||