տարեկան ենք
կազմակերպած տուր
տուրերի առաջարկ
գիդ-էքսկուրսավար
|
Ենոքավան - քայլարշավ Լաստիվեր |
|
Ենոքավան
Երևանից ուղևորվում ենք Ենոքավան գյուղ: Քայլարշավի մասնակիցները Ենոքավան գյուղի վերին հատվածի հանգստյան գոտուց Խաչաղբյուր գետի երկայնքով շարժվում են դեպի ձորի ափերին տարածված անտառները: Քայլարշավ Լաստիվեր Լաստիվերը գտնվում է Տավուշի մարզում, Ենոքավան գյուղի ծայրամասում: Պետք է Տավուշի խիտ անտառներով իջնել Խաչաղբյուր գետի կիրճը, որտեղ էլ գտնվում է այդ թաքնված գանձը: Իսկ արահետի վերջում մեր առջև կբացվի Լաստիվերի ջրվեժի գեղեցիկ տեսարանը: Հայոց հրաշագեղ բնության այս աննման անկյունը տեսնելու համար բազմաթիվ զբոսաշրջիկներ ինչպես արտերկրից, այնպես էլ Հայաստանից, ընտրելով տուր դեպի Լաստիվեր, այցելում են այս քարանձավ-անապատը: Ճանապարհն ինքնին անչափ հետաքրքիր է և գրավիչ հատկապես էքստրեմալ տուրիզմի սիրահարների համար: Ենոքավանից դեպի Լաստիվեր քայլարշավի տևողությունը շատ երկար չէ՝ մոտ 1,5 ժամ: Զբոսաշրջիկներն իրենց հանգիստը կարող են վայելել Լաստիվերի անտառային գեղատեսիլ բացատում, որտեղ ստեղծված է փայտյա հեքիաթային տնակների մի յուրօրինակ թանգարան: Այդ գեղեցիկ տնակները կառուցվել են Լաստիվեր զբոսավայրը այցելուների համար առավել գրավիչ դարձնելու համար: Ծառերի վրա կառուցված բազմաթիվ գեղեցիկ խրճիթները ծառայում են որպես գիշերակաց զբոսաշրջիկների համար: Հետաքրքիր գաղափար է նաև տեղանքի տարբեր հատվածներում տեղադրված տարատեսակ կուժերի, գյուղական սպասքի ու կահկարասու առկայությունը: Սակայն գլխավոր տեսարժան վայրը դեռ առջևում է: Շուտով մոտենում ենք քարանձավներին, որոնցից ամենամեծը կոչվում է Լաստիվեր Անապատ: Քարանձավում, XIII-XIVդդ. մոնղոլական արշավանքների ժամանակ, իր ապաստանն էր գտել տեղի բնակչությունը: Քարանձավը գտնվում է ձորի գրեթե ուղղաձիգ լանջի վրա: Նրան հասնելու համար մարդիկ ստիպված էին կառուցել աստիճան` մեկը մյուսի վրա շարված գերաններից: Կառույցը նմանվում էր լաստի, և այդ պատճառով քարանձավը մնաց ժողովրդի հիշողության մեջ «Լաստիվեր» անունով: Մեկ այլ վարկածով՝ այստեղ բարձրացել են պարանով կապված փայտե հարթակի՝ լաստի միջոցով: Նստելով այդ տախտակին՝ քարանձավ բարձրացողը բղավել է. «Լաստն՝ ի վեր», այսինքն՝ լաստը բարձրացրեք դեպի վեր: Վերևից լսելով հրահանգը ու տեսնելով, որ կանչողը յուրային է՝ քաշել են պարանը դեպի քարանձավի մուտքը: Բարենպաստ եղանակի դեպքում կարող եք լողալ Խաչաղբյուր գետում: Ցանկացողները նաև կարող են ստանալ իրենց ադրենալինի չափաբաժինը` թռչելով ZipLine-ով Yell Extreme Park-ում: ZipLine-ի արժեքը 1 անձի համար 13 000դրամ է: Յելլ Էքսթրիմ Պարկը հարակից է Ենոքավան գյուղին: Այն առաջին էքստրեմալ զվարճանքի վայրն է Հայաստանում, որտեղ հնարավորություն է ընձեռվում զբաղվել էքստրեմալ սպորտով՝ առանց պրոֆեսիոնալ լինելու անհրաժեշտության: Հատուկ երթուղիները կառուցված են ծառերի վրա, իսկ մեկ ծառից մյուսը տեղափոխվելու ճանապարհին այցելուները ստիպված են լինում անցնել հատուկ ստեղծված փորձությունների միջով և հաղթահարել արհեստական խոչընդոտները, ինչպիսիք են, օրինակ, ցանցերը, պարանները, որոնք տեղադրված են հենց ծառերի վրա: Եթե փնտրում եք քաղաքակրթությունից կտրված մի վայր, որտեղ միաժամանակ կլինեն անդնդախոր կիրճ և կուսական անտառ, լեռնային ջրվեժներ և խորհրդավոր քարանձավներ, գեղատեսիլ քարափներ և սառնորակ աղբյուրներ, ապա դուք անպայման պետք է այցելեք Լաստիվեր։ ՊԱՏՎԻՐԵԼ ԱՌԱՋԻԿԱ ԷՔՍԿՈՒՐՍԻԱՆ ՈՒշադրություն ՊԱՏՎԻՐԵԼ ԱՌԱՋԻԿԱ ԷՔՍԿՈՒՐՍԻԱՆ |
||