6

տարեկան ենք

1142

կազմակերպած տուր

37

տուրերի առաջարկ

5

գիդ-էքսկուրսավար


Տուր Հայաստանում


Խոր Վիրապի վանք - Արենի գյուղ (+գինու համտես) - Նորավանք և Թռչունների քարանձավ - Ջերմուկ

                                             
Խոր Վիրապի վանք

Էքսկուրսիան սկսենք դեպի Խոր Վիրապ ուղևորությունով՝ վանք, որը գտնվում է Թուրքիայի հետ սահմանին մոտ։

Վանքը հայտնի է իր տեղակայմամբ. բիբլիական Արարատ լեռան ստորոտին, որի վրա, ըստ ավանդության, համաշխարհային ջրհեղեղից հետո հանգրվանեց Նոյն իր տապանով։

Վանքը գտնվում է ստորգետնյա բանտի վրա, որտեղ Հայոց Տրդատ III հեթանոս թագավորը բանտարկել էր Սուրբ Գրիգոր Լուսավորչին` քրիստոնեության քարոզչության համար։
Սուրբ Գրիգոր Լուսավորիչը Խոր Վիրապում անցկացրել է 13 տարի։

Երբ թագավորը ծանր հիվանդացավ, քույրը երազում տեսավ, որ Տրդատին կբուժի միայն Գրիգորը:

Գրիգորը առ Աստված իր հավատքով առողջացրեց Տրդատին, ինչից հետո վերջինս մկրտվեց և քրիստոնեությունը դարձրեց պետական կրոն։

301թ. Հայաստանը դարձավ առաջին երկիրը, որ պաշտոնապես ընդունեց քրիստոնեությունը։


Արենի գյուղ (+գինու համտես)

Արենին Վայոց ձորի հին և նշանավոր գյուղերից է: Հնում Արենին գտնվել է այժմյան գյուղից կես կմ հյուսիս՝ բլրի վրա, որտեղ մինչ օրս կանգուն է ճարտարապետ Մոմիկի կողմից 1321թ. կառուցված սուրբ Աստվածածին եկեղեցին։

2004 թվականից սկսած, հոկտեմբեր ամսին Արենի գյուղում կազմակերպվում է գինու փառատոն։

21-րդ դարի սկզբին Արենիում հայտնաբերվեց բրոնզե դարի մարդկային աճյուններով քարանձավը (մ.թ.ա. 3-4-րդ դ.)։

Գինու համտես կանենք Արենի գինու գործարանի դեգուստացիոն սրահում (գինու համտեսը Հաճախորդի ցանկությամբ է):


Նորավանք և Թռչունների քարանձավ

Նորավանքը վանական համալիր է, որը հիմնադրվել է 1205 թվականին։

Վանական համալիրի տարածքում առաջին շինությունը Սուրբ Կարապետ եկեղեցին է, որը հիմնադրվել է 1227թ.։
1275թ. եկեղեցու կողքին կառուցեցին Սուրբ Գրիգոր ժամը, իսկ 1339թ. ավարտեցին Սուրբ Աստվածածին եկեղեցու կառուցումը՝ ճարտարապետ Մոմիկի վերջին ստեղծագործությունը։

Գիդը կպատմի ճարտարապետ Մոմիկի և իշխանի աղջկա սիրո պատմությունը:

Ի տարբերություն քրիստոնեական պատկերագրության սկզբունքի, որով կերտվում էին Հայր Աստծո խորհրդանշական պատկերներ (աջ ձեռք, լույսի շող և այլն), Մոմիկը նրան պատկերում է իրական` մորուքավոր մարդու կերպարանքով։
Նորավանքի գավթի Հայր Աստծո պատկերաքանդակը աշխարհում եզակիներից է:

Վանական համալիրը ներառված է UNESCO-ի համաշխարհային ժառանգության ցանկում:

2008թ. սեպտեմբերին Արենի գյուղում հայտնաբերվել է աշխարհում ամենահին՝ 5500 տարեկան կոշիկը։

Արենի-1 քարանձավում հայտնաբերվել է աշխարհի ամենահին գինու գործարանը, որտեղ գինի են արտադրել ավելի քան վեց հազար տարի առաջ։


Ջերմուկ

Հայաստանի երեք առողջարանային քաղաքներից մեկն է։ Գտնվում է Երևանից 173 կմ հեռավորության վրա:

Գիդը կպատմի եղնիկի մասին լեգենդը: Թե մոռանա պատմել՝ կհիշեցնեք:

Շուրջ 70 մետր բարձրությունից Արփայի կիրճը գահավիժող ջրվեժը, որ թափված վարսեր է հիշեցնում, ժողովուրդն անվանել է «Ջրահարսի վարսեր» և հյուսել իր մյուս լեգենդը, որը գիդը հաճույքով կպատմի:

Ջերմուկի կազդուրիչ հանքային ջրերը դեռ շատ հնուց օգտագործվել են ինչպես հասարակ ժողովրդի, այնպես էլ Սյունաց Իշխանների կողմից՝ ամենատարբեր հիվանդությունների բուժման նպատակով։

Ջերմուկը ոչ միայն բազմաթիվ լեգենդների բնաշխարհ է, այլ նաև քաղաքում ու մերձակայքում սփռված բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններով ու տեսարժան կառույցներով, արկածային տուրիզմի սիրահարներին ձգող բազմաթիվ անդնդախոր ձորերով ու բարձր ժայռերով, քարանձավներով ու որսատեղիներով (Արփա-Սևան թունել, Կեչուտի ջրամբար, Գնդեվանք, Վարդանի քար, Գլաձորի միջնադարյան համալսարան, Նորավանքի համալիր և այլն) հարուստ մի բացօթյա թանգարան։


ՊԱՏՎԻՐԵԼ ԱՌԱՋԻԿԱ ԷՔՍԿՈՒՐՍԻԱՆ

ՈՒշադրություն
Տուրից առաջ կատարում ենք ջերմաչափում: 37,1℃ և բարձր ջերմությամբ մասնակիցներին արգելում ենք տրանսպորտ բարձրանալ:


Հղումով անցեք և իմացեք, թե ինչու՞ այս էքսկուրսիան ձեռք բերել մեր ընկերությունից: Ինչո՞վ ենք տարբերվում նմանատիպ առաջարկ տրամադրողներից:



🕑 Էքսկուրսիայի տևողությունը. 11-12 ժամ

🎢 Ընդհանուր անցնում ենք. 370 կմ


🌞 Էքսկուրսիայի սկիզբ. 08:00
🌙 Էքսկուրսիայի հավանական ավարտ. 20:00


👉 Մեկնարկի վայր. մ. Երիտասարդական, Ավ. Իսահակյանի արձանի դիմաց
👈 Ավարտի վայր. մ. Երիտասարդական, Ավ. Իսահակյանի արձանի դիմաց


☑ Էքսկուրսիայի գնի մեջ ներառված են.
🔳 հարկեր և տուրքեր,
🔳 տեղափոխում հարմարավետ ավտոբուսով և/կամ միկրոավտոբուսներով` ապահովված օդափոխիչով և հարմար թիկնաթոռներով,
🔳 խումբն ուղեկցող արհեստավարժ խմբավարի/էքսկուրսավարի ծառայություն,
🔳 հեռախոսահամար՝ տուրի ընթացքում կամ տուրից հետո գիդի և/կամ վարորդի աշխատանքից դժգոհելու կամ առաջարկությունների համար: Զանգ թողեք՝ ետ կզանգահարենք: Կապը տնօրենի հետ է,
🔳 ջերմաչափում (հեռավար),
🔳 Wi-Fi կապ,
🔳 շշով ջուր,
🔳 դիմակ,
🔳 ձեռնոց,
🔳 միանգամյա օգտագործման թաց անձեռոցիկներ (անսահմանափակ),
🔳 մեկանգամյա անհատական օգտագործման հերմետիկ փակվող պլաստիկ տոպրակ/անջրանցիկ պարկ թափոնների համար,
🔳 ալկոգել (անսահմանափակ):


☐ Էքսկուրսիայի գնի մեջ ներառված չեն. 
🔳 Արենի գինու գործարանի մուտքի վճարը. 1000 դրամ (գինու համտեսը Հաճախորդի ցանկությամբ է),
🔳 Թռչունների քարանձավի մուտքի վճարը. 1500 դրամ,
🔳 սնունդ (ներառվում է Հաճախորդի ցանկությամբ),
🔳 ապահովագրություն (ներառվում է Հաճախորդի ցանկությամբ):


💡 Խորհուրդ.
ՈՒնեցեք սնունդ, ջուր, մեկանգամյա սպասք:
Եկեղեցիներ այցելելիս խորհուրդ է տրվում չկրել բաց հագուստ։ Ցանկալի է՝ կանայք իրենց հետ ունենան գլխաշոր:


🕝 Ե՞րբ է կազմակերպվում.
• Այս տուրը խմբային կազմակերպվում է հանգստյան օրերին 16 (կամ ավել) մասնակիցների համար։
• Այս տուրը խմբային կազմակերպվում է ամեն օր նույն "համայնքի" (կոլեկտիվի անդամներ, ընտանիքներ, աշակերտներ, ուսանողներ, հյուրեր արտասահմանից) անդամների համար:
• Այս տուրն անհատական կազմակերպվում է ամեն օր:


🚐 Ի՞նչ ավտոմեքենայով.
• Խմբային տուրը կազմակերպվում է Mercedes Sprinter 17 (կամ ավել) նստատեղերով ավտոմեքենայով:

• Անհատական տուրը կազմակերպվում է Հաճախորդի ընտրած ավտոմեքենայով: Տուրը սկսվում և ավարտվում է Երևանում՝ Հաճախորդին հարմար ցանկացած վայրից:
Կարող եք ընտրել նաև սեփական երթուղին: Կկազմակերպենք տուրը:


💰 Գինը.
• խմբերի դեպքում.
1 անձը՝ 6 200 դրամ:

🐣 Մինչև 5 տարեկան 1 երեխայի համար տուրն անվճար է: Երկրորդ երեխայի համար նախատեսված է 50% զեղչ:
🐤 6-ից 10 տարեկան 1 երեխայի համար նախատեսված է 50% զեղչ:

• Անհատական էքսկուրսիայի գինը ճշտեք՝ զանգահարելով 033 121 033 (Beeline): Կամ մեզ զանգ թողեք՝ ետ կզանգահարենք:


📝 Պայմանները.
Հրապարակային օֆերտա


ՊԱՏՎԻՐԵԼ ԱՌԱՋԻԿԱ ԷՔՍԿՈՒՐՍԻԱՆ


Այս նյութը տարածի'ր սոց. ցանցերում



Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար