տարեկան ենք
կազմակերպած տուր
տուրերի առաջարկ
գիդ-էքսկուրսավար
|
Սաղմոսավանք - Տառերի պուրակ (Հայոց այբուբենի հուշարձան) - գյուղ Օշական - գյուղ Աղձք – Քարի լիճ - Ամբերդ |
|
Սաղմոսավանք
Վանական համալիր Արագածոտնի մարզի Սաղմոսավան գյուղում: Ըստ ավանդության, Սաղմոսավանքը հիմնադրել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, երբ թողել է Ամենայն Հայոց Հայրապետական աթոռը։ Նա ճգնել է Արագած լեռան լանջերին եւ ձմռան ցրտաշունչ եղանակին իջել Քասախի կիրճը։ Եվ այստեղ կառուցել է երկու անապատ, մեկը՝ կիրճում, որ անվանվել է Լուսավորչի անապատ, մյուսը կիրճի եզրին, և քանի որ վերջինում մշտապես պարապում էին սաղմոսերգությամբ, այն կոչվեց Սաղմոսաց անապատ։ Սաղմոսը հոգևոր երգ է, քնարական բանաստեղծություն։ Աշխարհում միակ վանքն է, որ այստեղ հնչած սաղմոսների անունով Սաղմոսավանք է կոչվել: Եվ իսկապես, վանական այս համալիրը հրաշալի ակուստիկա ունի: Այն միջնադարյան ամենահարուստ և նշանավոր հոգևոր կենտրոններից էր: Տառերի պուրակ Արձանախումբը գտնվում է Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում: Կառուցվել է 2005 թվականին՝ հայոց գրերի ստեղծման 1600-ամյակի առթիվ։ Հուշարձանը ներառում է հայոց այբուբենի 39 տառերի զարդաքանդակները և հայ մեծերի հուշարձանները։ գյուղ Օշական Ըստ ավանդության՝ Նոյ նահապետն ու իր ընտանիքը Մասիսի գագաթից իջնելուն պես տեսնում են Օշականը ջրից ազատված և բացականչում են. «Օշ ական», որ նշանակում է «Երանի մեր աչքերին»: Օշական գյուղում է գտնվում Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցին: Եկեղեցու Ավագ խորանի տակ է գտնվում հայկական գրերի ստեղծողի՝ Մեսրոպ Մաշտոցի գերեզմանը: 1962թ. Մաշտոցի ծննդյան 1600-ամյակի առթիվ Օշականում տեղադրվել է բացված գրքի երկու էջի տեսքով հուշարձան, որի վրա փորագրված է հայկական այբուբենը: Ժամատունն ու Մաշտոցի գերեզմանը համարվում են Հայաստանի ամենահաճախ այցելվող վայրերից մեկը: Ամեն տարի սեպտեմբերին բազմաթիվ առաջին դասարանցիներ Սբ. Մեսրոպ Մաշտոցի գերեզմանի մոտ հանդիսավոր երդմամբ են սովորում հայկական այբուբենի առաջին տառը: գյուղ Աղձք Երևանից 30 կմ հեռավորության վրա գտնվող Աղձք գյուղում (Արագածոտնի մարզ) հայտնաբերվել են և բացվել հայ արքաների՝ Արտաշեսյանների ու Արշակունիների դինաստիաների առաջին դամբարանները, որոնք հայոց պետականության նյութական վկայություն են հանդիսանում։ Այստեղ մինչև հիմա պահպանվում է Աղձքի կիսաքանդ եկեղեցին, որը թվագրվում է 4-րդ դարի առաջին քառորդին։ Այդ եկեղեցին կառուցվել է այն ժամանակ, երբ Հայաստանն առաջինն է ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն: Այս շրջանի ձորերի մեջ խիստ շատ կան հետաքրքրական քարայրեր ուշագրավ մանրամասնություններով, որոնցից ոմանք քարե դռներով են: Հետաքրքիրը կպատմի գիդը: Քարի լիճ Գտնվում է Արագածոտնի մարզում, Արագած լեռան լանջին։ Բարձրությունը ծովի մակերևույթից 3207 մ է: Տարվա մեծ մասը լճի շուրջը ձնածածկ է, և լճի ջուրը բավականին սառն է: Լճի հարավային ափին է գտնվում Երևանի ֆիզիկայի ինստիտուտի Առաջնային տիեզերական ճառագայթների գրանցման ու հետազոտման կայանը: Գիդը կպատմի լեռների միջև վեճի հետաքրքիր լեգենդը: Ամբերդ Արագած լեռան հարավային լանջին է: Ամբերդ անունը բացատրվում է որպես "ամպի բարձրության բերդ": Հանդիպում է նաև Անբերդ տարբերակը՝ անառիկ, անմատչելի բերդ: Միջնադարյան ճարտարապետության հուշարձանը կառուցվել է որպես ամրոց, իսկ հետագայում դարձել է հայ ազնվական ընտանիքի` Պահլավունու նստավայրը: Առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում Ամբերդի լավ պահպանված բաղնիքը (կառուցված 10-11-րդ դարերում)՝ իր օժանդակ հարմարություններով, ջրամբարներով և կաթսայատնով: Բաղնիքը կառուցվել է սրբատաշ քարերով և ընդհատակյա ջեռուցման համակարգով: Ամբերդի ջուրը 4-5 կմ հեռավորությունից բաղնիք է բերվել կավե խողովակներով։ Իսկ տաք ջուրը լողասրահ` երկաթե խողովակներով։ Հնոցի ծուխը, անցնելով հատակի տակով, դուրս է եկել պատերի ծխնելույզներով` տաքացնելով լողասրահի հատակն ու պատերը։ Ուշագրավ է այն, որ Ամբերդում լավ է պահպանվել նաև դղյակի ջրահեռացման համակարգը: Ամբերդում գործել են արհեստագործական կենտրոններ, որոնց նպատակը եղել է հայկական բանակի սպառազինության և հանդերձավորման ապահովումը։ ՊԱՏՎԻՐԵԼ ԱՌԱՋԻԿԱ ԷՔՍԿՈՒՐՍԻԱՆ ՈՒշադրություն ՊԱՏՎԻՐԵԼ ԱՌԱՋԻԿԱ ԷՔՍԿՈՒՐՍԻԱՆ |
||