տարեկան ենք
կազմակերպած տուր
տուրերի առաջարկ
գիդ-էքսկուրսավար
|
Սաղմոսավանք - Հայոց այբուբենի հուշարձան - Դենդրոպարկ - Լոռի բերդ |
|
Գնում ենք՝ բացահայտելու Լոռի աշխարհի անկրկնելի բնությունը և միջնադարյան անառիկ բերդը:
Սաղմոսավանք Վանական համալիր է Արագածոտնի մարզի Սաղմոսավան գյուղում: Ըստ ավանդության, Սաղմոսավանքը հիմնադրել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, երբ թողել է Ամենայն Հայոց Հայրապետական աթոռը։ Նա ճգնել է Արագած լեռան լանջերին եւ ձմռան ցրտաշունչ եղանակին իջել Քասախի կիրճը։ Եվ այստեղ կառուցել է երկու անապատ, մեկը՝ կիրճում, որ անվանվել է Լուսավորչի անապատ, մյուսը կիրճի եզրին, և քանի որ վերջինում մշտապես պարապում էին սաղմոսերգությամբ, այն կոչվեց Սաղմոսաց անապատ։ Սաղմոսը հոգևոր երգ է, քնարական բանաստեղծություն։ Աշխարհում միակ վանքն է, որ այստեղ հնչած սաղմոսների անունով Սաղմոսավանք է կոչվել: Եվ իսկապես, վանական այս համալիրը հրաշալի ակուստիկա ունի: Այն միջնադարյան ամենահարուստ և նշանավոր հոգևոր կենտրոններից էր: Հայոց այբուբենի հուշարձան Արձանախումբը գտնվում է Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում: Կառուցվել է 2005 թվականին՝ հայոց գրերի ստեղծման 1600-ամյակի առթիվ։ Հուշարձանը ներառում է հայոց այբուբենի 39 տառերի զարդաքանդակները և հայ մեծերի հուշարձանները։ Դենդրոպարկ Կայցելենք Էդմոն Լեոնովիչի անվան Սոճուտ Դենդրոայգին կամ Դենդրոպարկը, որը ստեղծվել է լեհ ինժեներ-անտառագետի կողմից 1931թ-ին և այժմ ներառում է շուրջ 500 բուսատեսակ՝ կազմելով հեքիաթային սիմֆոնիա ամենատարբեր ծառերից ու ծաղիկներից: Այգու 17.5 հա տարածքը բնական անտառ է, իսկ 15 հա՝ զարդանախշերով ծառեր։ Հատուկ արժեք ունի կալիֆորնիական սեքվոյան։ Իրար մոտ տնկած 5 վիթխարի ծառերը դեռ երիտասարդ են և բարձրություն են հավաքելու մի քանի հարյուր տարվա ընթացքում։ Բույսերի այս հավաքածուն իրենից գիտական մեծ հետաքրքրություն է ներկայացնում՝ հնարավորություն տալով ուսումնասիրել նոր կլիմայական պայմաններում աճող բույսերի զարգացման փոփոխությունները։ Լոռի բերդ Միջնադարյան անառիկ ամրոց է ներկայիս Լոռու մարզում՝ Ստեփանավանից 4,5 կմ հեռավորության վրա։ Հիմնադրվել է հավանաբար՝ 1005-1020 թթ.։ Լոռի բերդը ընդգրկում է 35 հա տարածություն, փռված է Ձորագետի և դրա վտակ Միսխանայի միջև, որոնց խորը կիրճերը երեք կողմից անմատչելի են դարձրել ամրոցը: Բացի բնական արգելքներից, միջնաբերդի կիրճերում կառուցվել են նաև արհեստական պատնեշներ: Պարսպի երկարությամբ փորվել է ջրի խանդակ: Պահպանվել են ընդհանուր բաղնիքի տաք և սառը ջրի խողովակների տեղերը: Կառուցվել է նաև գետնուղի, որը հասել է մինչև Միսխանա գետն ու ավարտվել աշտարականման կառույցով: Այն օգտագործել են արտաքին աշխարհի հետ կապ պահպանելու և, անհրաժեշտության դեպքում, խմելու ջուր ձեռք բերելու համար: 1236թ. մոնղոլական բանակը գրավեց և հիմնահատակ ավերեց քաղաքը: 1562—1734 թվականներին Լոռին, որպես ռազմական կարևոր ամրոց, անցել է մե՛րթ թուրքերին, մե՛րթ պարսիկներին, երբեմն՝ վրացիներին։ ՊԱՏՎԻՐԵԼ ԱՅՍ ԷՔՍԿՈՒՐՍԻԱՆ ՈՒշադրություն ՊԱՏՎԻՐԵԼ ԱՅՍ ԷՔՍԿՈՒՐՍԻԱՆ |
||