6

տարեկան ենք

1901

կազմակերպած տուր

37

տուրերի առաջարկ

5

գիդ-էքսկուրսավար


Տուր Հայաստանում


Սևանա լիճ - Սևանավանք - Նորատուսի խաչքարեր - Հայրավանք վանական համալիր

                                                  
Սևանա լիճ

Առավոտյան կուղևորվենք դեպի Հայաստանի մարգարիտ՝ կապուտաչյա Սևան։

Սևանը՝ Հայկական լեռնաշխարհի քաղցրահամ լիճը, ամենամեծն է Կովկասում։
Այն հանդիսանում է քաղցրահամ ջրի խոշոր աղբյուրը տարածաշրջանում։

Կայցելենք Սևանավանք, որը գտնվում է Սևանա լճի հարավարևմտյան ափին՝ Սևանի թերակղզում, որն ավելի վաղ հանդիսանում էր փոքրիկ կղզի։

Վանքը հիմնադրվել է 874 թ.-ին։

Վանքում որոշ ժամանակ ապրել է Հայաստանի թագավոր Աշոտ II Երկաթը։ Ապաստարանի պատերի մոտ նա մարտնչել է արաբ զինվորների դեմ, ովքեր մոտեցել էին Սևանա լճի ափին։

XIV-XVII դարերում վանքի պատերը քանդվեցին:

Այսօր վանքը կրկին գործում է, ընդ որում, ներսում գործում է Վազգեն I–ի անվան հոգևոր ճեմարանը։


Նորատուսի խաչքարեր

Հաջորդ կանգառը Նորատուսում (Նորադուզ) է՝ հայկական միջնադարյան գերեզմանոց համանուն գյուղում, Գավառ քաղաքից և Սևանա լճից քիչ հեռու:

Գերեզմանատունը, որտեղ գտնվող խաչքարերը թվագրվում են 10-18-րդ դարերով, այժմ համարվում է խաչքարերի ամենամեծ համալիրը Հայաստանում։


Հայրավանք վանական համալիր

Ինչպես նաև կայցելենք Հայրավանք՝ մեկ այլ գյուղ Գեղարքունիքի մարզում։
Գյուղի պատմությունը սերտորեն կապված է Հայրավանքի Սբ. Ստեփանոս եկեղեցու հետ (կառուցված 9-րդ դարում):

Սբ. Ստեփանոս եկեղեցին քառակոնք կենտրոնագմբեթ հորինվածք է և համարվում է հայկական ճարտարապետության եզակի նմուշներից, կառուցված է բազալտից, իսկ կամարներն ու գմբեթը՝ սրբատաշ տուֆից։

Հայրավանքի բակում կան 16-րդ դարի տապանաքարեր ու խաչքարեր։


ՊԱՏՎԻՐԵԼ ԱՌԱՋԻԿԱ ԷՔՍԿՈՒՐՍԻԱՆ

ՈՒշադրություն
Տուրից առաջ կատարում ենք ջերմաչափում: 37,1℃ և բարձր ջերմությամբ մասնակիցներին արգելում ենք տրանսպորտ բարձրանալ:


Հղումով անցեք և իմացեք, թե ինչու՞ այս էքսկուրսիան ձեռք բերել մեր ընկերությունից: Ինչո՞վ ենք տարբերվում նմանատիպ առաջարկ տրամադրողներից:



🕑 Էքսկուրսիայի տևողությունը. 5-6 ժամ

🎢 Ընդհանուր անցնում ենք. 220 կմ


🌞 Էքսկուրսիայի սկիզբ. 09:00
🌙 Էքսկուրսիայի հավանական ավարտ. 15:00


👉 Մեկնարկի վայր. մ. Երիտասարդական, Ավ. Իսահակյանի արձանի դիմաց
👈 Ավարտի վայր. մ. Երիտասարդական, Ավ. Իսահակյանի արձանի դիմաց


☑ Էքսկուրսիայի գնի մեջ ներառված են.
🔳 հարկեր և տուրքեր,
🔳 տեղափոխում հարմարավետ ավտոբուսով և/կամ միկրոավտոբուսներով` ապահովված օդափոխիչով և հարմար թիկնաթոռներով,
🔳 խումբն ուղեկցող արհեստավարժ խմբավարի/էքսկուրսավարի ծառայություն,
🔳 հեռախոսահամար՝ տուրի ընթացքում կամ տուրից հետո գիդի և/կամ վարորդի աշխատանքից դժգոհելու կամ առաջարկությունների համար: Զանգ թողեք՝ ետ կզանգահարենք: Կապը տնօրենի հետ է,
🔳 ջերմաչափում (հեռավար),
🔳 Wi-Fi կապ,
🔳 շշով ջուր,
🔳 դիմակ,
🔳 ձեռնոց,
🔳 միանգամյա օգտագործման թաց անձեռոցիկներ (անսահմանափակ),
🔳 մեկանգամյա անհատական օգտագործման հերմետիկ փակվող պլաստիկ տոպրակ/անջրանցիկ պարկ թափոնների համար,
🔳 ալկոգել (անսահմանափակ):


☐ Էքսկուրսիայի գնի մեջ ներառված չեն. 
🔳 սնունդ (ներառվում է Հաճախորդի ցանկությամբ),
🔳 ապահովագրություն (ներառվում է Հաճախորդի ցանկությամբ):


💡 Խորհուրդ.
ՈՒնեցեք սնունդ, ջուր, մեկանգամյա սպասք:
Եկեղեցիներ այցելելիս խորհուրդ է տրվում չկրել բաց հագուստ։ Ցանկալի է՝ կանայք իրենց հետ ունենան գլխաշոր:


🕝 Ե՞րբ է կազմակերպվում.
• Այս տուրը խմբային կազմակերպվում է հանգստյան օրերին 16 (կամ ավել) մասնակիցների համար։
• Այս տուրը խմբային կազմակերպվում է ամեն օր նույն "համայնքի" (կոլեկտիվի անդամներ, ընտանիքներ, աշակերտներ, ուսանողներ, հյուրեր արտասահմանից) անդամների համար:
• Այս տուրն անհատական կազմակերպվում է ամեն օր:


🚐 Ի՞նչ ավտոմեքենայով.
• Խմբային տուրը կազմակերպվում է Mercedes Sprinter 17 (կամ ավել) նստատեղերով ավտոմեքենայով:

• Անհատական տուրը կազմակերպվում է Հաճախորդի ընտրած ավտոմեքենայով: Տուրը սկսվում և ավարտվում է Երևանում՝ Հաճախորդին հարմար ցանկացած վայրից:
Կարող եք ընտրել նաև սեփական երթուղին: Կկազմակերպենք տուրը:


💰 Գինը.
• խմբերի դեպքում.
1 անձը՝ 4 900 դրամ:

🐣 Մինչև 5 տարեկան 1 երեխայի համար տուրն անվճար է: Երկրորդ երեխայի համար նախատեսված է 50% զեղչ:
🐤 6-ից 10 տարեկան 1 երեխայի համար նախատեսված է 50% զեղչ:

• Անհատական էքսկուրսիայի գինը ճշտեք՝ զանգահարելով 033 121 033 (Beeline): Կամ մեզ զանգ թողեք՝ ետ կզանգահարենք:


📝 Պայմանները.
Հրապարակային օֆերտա


ՊԱՏՎԻՐԵԼ ԱՌԱՋԻԿԱ ԷՔՍԿՈՒՐՍԻԱՆ


Այս նյութը տարածի'ր սոց. ցանցերում



Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար