տարեկան ենք
կազմակերպած տուր
տուրերի առաջարկ
գիդ-էքսկուրսավար
|
Սաղմոսավանք - Հովհաննավանք - Հայոց այբուբենի հուշարձան - Քարի լիճ (Արագած լեռ) - Ամբերդ |
|
Սաղմոսավանք
Վանական համալիր Արագածոտնի մարզի Սաղմոսավան գյուղում: Ըստ ավանդության, Սաղմոսավանքը հիմնադրել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, երբ թողել է Ամենայն Հայոց Հայրապետական աթոռը։ Նա ճգնել է Արագած լեռան լանջերին եւ ձմռան ցրտաշունչ եղանակին իջել Քասախի կիրճը։ Եվ այստեղ կառուցել է երկու անապատ, մեկը՝ կիրճում, որ անվանվել է Լուսավորչի անապատ, մյուսը կիրճի եզրին, և քանի որ վերջինում մշտապես պարապում էին սաղմոսերգությամբ, այն կոչվեց Սաղմոսաց անապատ։ Սաղմոսը հոգևոր երգ է, քնարական բանաստեղծություն։ Աշխարհում միակ վանքն է, որ այստեղ հնչած սաղմոսների անունով Սաղմոսավանք է կոչվել: Եվ իսկապես, վանական այս համալիրը հրաշալի ակուստիկա ունի: Այն միջնադարյան ամենահարուստ և նշանավոր հոգևոր կենտրոններից էր: Հովհաննավանք Վանական համալիր Արագածոտնի մարզի Օհանավան գյուղում: Վանքի ամենահին շինությունը կառուցված է 4-րդ դարի սկզբներին առաջին կաթողիկոս Սբ. Գրիգոր Լուսավորչի կողմից։ Այստեղ գործել են կրթական տարբեր տիպի դպրոցներ, բարձր տիպի դպրանոց, որտեղ ուսումնասիրվել են տոմարագիտություն, փիլիսոփայություն, երաժշտություն, բանասիրություն։ Հովհաննավանքը հայ գրչության նշանավոր կենտրոն է եղել, ունեցել է հարուստ մատենադարան։ Այստեղ գրված ձեռագրերից մի քանիսը պահպանվել են։ 17-րդ դարում այստեղ ապրել ու ստեղծագործել է պատմիչ Զաքարիա սարկավագ Քանաքեռցին, որը և գրել է Հովհաննավանքի պատմությունը։ Հովհաննավանքի գործունեությունը դադարել է 19-րդ դարի սկզբներից: Հայոց այբուբենի հուշարձան Արձանախումբը գտնվում է Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում: Կառուցվել է 2005 թվականին՝ հայոց գրերի ստեղծման 1600-ամյակի առթիվ։ Հուշարձանը ներառում է հայոց այբուբենի 39 տառերի զարդաքանդակները և հայ մեծերի հուշարձանները։ Քարի լիճ Գտնվում է Արագածոտնի մարզում, Արագած լեռան լանջին։ Բարձրությունը ծովի մակերևույթից 3207 մ է: Տարվա մեծ մասը լճի շուրջը ձնածածկ է, և լճի ջուրը բավականին սառն է: Լճի հարավային ափին է գտնվում Երևանի ֆիզիկայի ինստիտուտի Առաջնային տիեզերական ճառագայթների գրանցման ու հետազոտման կայանը: Գիդը կպատմի լեռների միջև վեճի հետաքրքիր լեգենդը: Ամբերդ Արագած լեռան հարավային լանջին է: Ամբերդ անունը բացատրվում է որպես "ամպի բարձրության բերդ": Հանդիպում է նաև Անբերդ տարբերակը՝ անառիկ, անմատչելի բերդ: Միջնադարյան ճարտարապետության հուշարձանը կառուցվել է որպես ամրոց, իսկ հետագայում դարձել է հայ ազնվական ընտանիքի` Պահլավունու նստավայրը: Առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում Ամբերդի լավ պահպանված բաղնիքը (կառուցված 10-11-րդ դարերում)՝ իր օժանդակ հարմարություններով, ջրամբարներով և կաթսայատնով: Բաղնիքը կառուցվել է սրբատաշ քարերով և ընդհատակյա ջեռուցման համակարգով: Ամբերդի ջուրը 4-5 կմ հեռավորությունից բաղնիք է բերվել կավե խողովակներով։ Իսկ տաք ջուրը լողասրահ` երկաթե խողովակներով։ Հնոցի ծուխը, անցնելով հատակի տակով, դուրս է եկել պատերի ծխնելույզներով` տաքացնելով լողասրահի հատակն ու պատերը։ Ուշագրավ է այն, որ Ամբերդում լավ է պահպանվել նաև դղյակի ջրահեռացման համակարգը: Ամբերդում գործել են արհեստագործական կենտրոններ, որոնց նպատակը եղել է հայկական բանակի սպառազինության և հանդերձավորման ապահովումը։ ՊԱՏՎԻՐԵԼ ԱՌԱՋԻԿԱ ԷՔՍԿՈՒՐՍԻԱՆ ՈՒշադրություն ՊԱՏՎԻՐԵԼ ԱՌԱՋԻԿԱ ԷՔՍԿՈՒՐՍԻԱՆ |
||