տարեկան ենք
կազմակերպած տուր
տուրերի առաջարկ
գիդ-էքսկուրսավար
|
Սուրբ Էջմիածին (Էջմիածնի Մայր տաճար, Սուրբ Գայանե եկեղեցի, Սուրբ Հռիփսիմե եկեղեցի) - Զվարթնոցի տաճար - Խոր Վիրապի վանք |
|
Էջմիածնի Մայր տաճար
Հայ Առաքելական Եկեղեցու գլխավոր կրոնական շինությունն է, վաղ քրիստոնեության շրջանի հայ եկեղեցական ճարտարապետության կոթողներից մեկը, որի մի շարք լուծումներ հիմք հանդիսացան բազմաթիվ հայկական եկեղեցիների կառուցման համար։ Անտիկ Հայաստանի առաջին Մայր տաճարն է (բայց ոչ առաջին եկեղեցին) և համարվում է աշխարհի ամենահին Մայր տաճարներից մեկը: Տաճարը կառուցվել է IV դարի սկզբներին՝ Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց անմիջապես հետո՝ հեթանոսական տաճարի տեղում։ Սուրբ Գայանե եկեղեցի Սուրբ Գայանե եկեղեցին Հայ Առաքելական Եկեղեցու գլխավոր սրբավայրերից մեկն է, ինչպես նաև հայկական ճարտարապետության կարևոր հուշարձաններից մեկը: Սուրբ Գայանե եկեղեցին Էջմիածնի վանքի մի մասն է: Գայանեն քրիստոնեությունը քարոզող միանձնուհիների աբբան էր, որը փախել էր Հռոմից և այս վայրում դաժանաբար սպանվել հայ թագավոր Տրդատ III-ի հրամանով: Կառուցվել է 630 թվականին, Եզր կաթողիկոսի օրոք՝ տեղում եղած մատուռի փոխարեն, Սուրբ Գայանե կույսի գերեզմանի վրա։ Սուրբ Հռիփսիմե եկեղեցի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին գտնվում է Էջմիածին քաղաքի մուտքի մոտ: Կառուցվել է ի պատիվ նահատակ Հռիփսիմեի, ում գերեզմանը գտնվում է անմիջապես եկեղեցու խորանի տակ: Ըստ ավանդության, Հռիփսիմեն, լինելով քրիստոնյա, չցանկացավ դառնալ Հռոմի հեթանոս կայսր Դիոկղետիանոսի կինը: Փախչում է Հայաստան և քրիստոնեություն քարոզում: Կայսրը կույսի փախուստի մասին հայտնում է հայոց Տրդատ Գ Մեծ թագավորին և ասում, որ հայոց թագավորը հետ վերադարձնի նրան, բայց եթե ցանկանա, կարող է կնության առնել Հռիփսիմեին: Սակայն Հռիփսիմեն հրաժարվում է նաև հայոց թագավորի առաջարկներից և նահատակվում է որպես սուրբ և հավատարիմ քրիստոնյա: Զվարթնոցի տաճար Տաճարը կառուցվել է այն վայրում` ուր պատմիչների հավաստմամբ, Գրիգոր Լուսավորիչը հանդիպել է Հայոց Տրդատ թագավորին։ Այս հանդիպման ժամանակ էլ արքան քրիստոնեություն է ընդունել։ Նույն այդ ժամանակ էլ` 301 թ.-ին Հայաստանը դարձավ առաջին պետությունը, որը քրիստոնեությունը ընդունեց որպես պետական կրոն։ 2000 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կենտրոնի որոշմամբ, Զվարթնոցը Էջմիածնի Մայր տաճարի և Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Գայանե, Սուրբ Շողակաթ եկեղեցիների հետ գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում` նույն անվանակարգում։ Խոր Վիրապի վանք Վանքը հայտնի է իր տեղակայմամբ. բիբլիական Արարատ լեռան ստորոտին, որի վրա, ըստ ավանդության, համաշխարհային ջրհեղեղից հետո հանգրվանեց Նոյը իր տապանով։ Վանքը գտնվում է ստորգետնյա բանտի վրա, որտեղ Հայոց Տրդատ III հեթանոս թագավորը բանտարկել էր Սուրբ Գրիգոր Լուսավորչին` քրիստոնեության քարոզչության համար։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը Խոր Վիրապում անցկացրել է 13 տարի։ Երբ թագավորը ծանր հիվանդացավ, քույրը երազում տեսավ, որ Տրդատին կբուժի միայն Գրիգորը: Գրիգորը առ Աստված իր հավատքով առողջացրեց Տրդատին, ինչից հետո վերջինս մկրտվեց և քրիստոնեությունը դարձրեց պետական կրոն։ 301թ. Հայաստանը դարձավ առաջին երկիրը, որ պաշտոնապես ընդունեց քրիստոնեությունը։ ՊԱՏՎԻՐԵԼ ԱՌԱՋԻԿԱ ԷՔՍԿՈՒՐՍԻԱՆ ՈՒշադրություն ՊԱՏՎԻՐԵԼ ԱՌԱՋԻԿԱ ԷՔՍԿՈՒՐՍԻԱՆ |
||