Գառնու հեթանոսական տաճար
Էքսկուրսիան սկսենք ուղևորությամբ դեպի Գառնու հեթանոսական տաճար, որը կառուցվել է I դարում հայ արքա Տրդատ I-ի կողմից և նվիրված է Արևի աստված Միհրին։
Սա Հայաստանի տարածքում միակ պահպանված հուշարձանն է, որը պատկանում է հելլենիստական և հեթանոսական դարաշրջանին։
Գեղարդի վանական համալիր
Մեկօրյա տուրի հաջորդ կանգառը Գեղարդի վանական համալիրն է (IV դար), որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ–ի Համաշխարհային մշակութային ժառանգության մեջ։ Ամբողջական անվանումը՝ Գեղարդավանք, բառացի՝ «նիզակի տաճար»։
Վանական համալիրի անվանումը սերում է Քրիստոսի Նիզակից (Լոնգինի Նիզակը), որով հռոմեացի զինվոր Լոնգինը խոցեց Հիսուս Քրիստոսին։
Գեղարդը այժմ պահպանվում է Էջմիածնի Մայր տաճարի թանգարանում։
Սևանա լիճ
Հետո կուղևորվենք դեպի Հայաստանի մարգարիտ՝ կապուտաչյա Սևան։
Սևանը՝ Հայկական լեռնաշխարհի քաղցրահամ լիճը, ամենամեծն է Կովկասում։
Այն հանդիսանում է քաղցրահամ ջրի խոշոր աղբյուրը տարածաշրջանում։
Սևանավանք
Կայցելենք Սևանավանք, որը գտնվում է Սևանա լճի հարավարևմտյան ափին՝ Սևանի թերակղզում, որն ավելի վաղ հանդիսանում էր փոքրիկ կղզի։
Վանքը հիմնադրվել է 874 թ.-ին։
Վանքում որոշ ժամանակ ապրել է Հայաստանի թագավոր Աշոտ II Երկաթը։ Ապաստարանի պատերի մոտ նա մարտնչել է արաբ զինվորների դեմ, ովքեր մոտեցել էին Սևանա լճի ափին։
XIV-XVII դարերում վանքի պատերը քանդվեցին:
Այսօր վանքը կրկին գործում է, ընդ որում, ներսում գործում է Վազգեն I–ի անվան հոգևոր ճեմարանը։
ՊԱՏՎԻՐԵԼ ԱՌԱՋԻԿԱ ԷՔՍԿՈՒՐՍԻԱՆ
ՈՒշադրություն
Տուրից առաջ կատարում ենք ջերմաչափում: 37,1℃ և բարձր ջերմությամբ մասնակիցներին արգելում ենք տրանսպորտ բարձրանալ:
Հղումով անցեք և իմացեք, թե ինչու՞ այս էքսկուրսիան ձեռք բերել մեր ընկերությունից: Ինչո՞վ ենք տարբերվում նմանատիպ առաջարկ տրամադրողներից:
🕑 Էքսկուրսիայի տևողությունը. 7 ժամ
🎢 Ընդհանուր անցնում ենք. 210 կմ
🌞 Էքսկուրսիայի սկիզբ. 09:00
🌙 Էքսկուրսիայի հավանական ավարտ. 16:00
👉 Մեկնարկի վայր. մ. Երիտասարդական, Ավ. Իսահակյանի արձանի դիմաց
👈 Ավարտի վայր. մ. Երիտասարդական, Ավ. Իսահակյանի արձանի դիմաց
☑ Էքսկուրսիայի գնի մեջ ներառված են.
🔳 հարկեր և տուրքեր,
🔳 տեղափոխում հարմարավետ ավտոբուսով և/կամ միկրոավտոբուսներով` ապահովված օդափոխիչով և հարմար թիկնաթոռներով,
🔳 խումբն ուղեկցող արհեստավարժ խմբավարի/էքսկուրսավարի ծառայություն,
🔳 հեռախոսահամար՝ տուրի ընթացքում կամ տուրից հետո գիդի և/կամ վարորդի աշխատանքից դժգոհելու կամ առաջարկությունների համար: Զանգ թողեք՝ ետ կզանգահարենք: Կապը տնօրենի հետ է,
🔳 ջերմաչափում (հեռավար),
🔳 Wi-Fi կապ,
🔳 շշով ջուր,
🔳 դիմակ,
🔳 ձեռնոց,
🔳 միանգամյա օգտագործման թաց անձեռոցիկներ (անսահմանափակ),
🔳 մեկանգամյա անհատական օգտագործման հերմետիկ փակվող պլաստիկ տոպրակ/անջրանցիկ պարկ թափոնների համար,
🔳 ալկոգել (անսահմանափակ):
☐ Էքսկուրսիայի գնի մեջ ներառված չեն.
🔳 Գառնու տաճարի մուտքի վճարը. 750 դրամ (վճարը երեխայի համար. 100 դրամ, թոշակառուների համար. 250 դրամ),
🔳 սնունդ (ներառվում է Հաճախորդի ցանկությամբ),
🔳 ապահովագրություն (ներառվում է Հաճախորդի ցանկությամբ):
💡 Խորհուրդ.
ՈՒնեցեք սնունդ, ջուր, մեկանգամյա սպասք:
Եկեղեցիներ այցելելիս խորհուրդ է տրվում չկրել բաց հագուստ։ Ցանկալի է՝ կանայք իրենց հետ ունենան գլխաշոր:
🕝 Ե՞րբ է կազմակերպվում.
• Այս տուրը խմբային կազմակերպվում է հանգստյան օրերին 16 (կամ ավել) մասնակիցների համար։
• Այս տուրը խմբային կազմակերպվում է ամեն օր նույն "համայնքի" (կոլեկտիվի անդամներ, ընտանիքներ, աշակերտներ, ուսանողներ, հյուրեր արտասահմանից) անդամների համար:
• Այս տուրն անհատական կազմակերպվում է ամեն օր:
🚐 Ի՞նչ ավտոմեքենայով.
• Խմբային տուրը կազմակերպվում է Mercedes Sprinter 17 (կամ ավել) նստատեղերով ավտոմեքենայով:
• Անհատական տուրը կազմակերպվում է Հաճախորդի ընտրած ավտոմեքենայով: Տուրը սկսվում և ավարտվում է Երևանում՝ Հաճախորդին հարմար ցանկացած վայրից:
Կարող եք ընտրել նաև սեփական երթուղին: Կկազմակերպենք տուրը:
💰 Գինը.
• խմբերի դեպքում.
1 անձը՝ 4 900 դրամ:
🐣 Մինչև 5 տարեկան 1 երեխայի համար տուրն անվճար է: Երկրորդ երեխայի համար նախատեսված է 50% զեղչ:
🐤 6-ից 10 տարեկան 1 երեխայի համար նախատեսված է 50% զեղչ:
• Անհատական էքսկուրսիայի գինը ճշտեք՝ զանգահարելով 033 121 033 (Beeline): Կամ մեզ զանգ թողեք՝ ետ կզանգահարենք:
📝 Պայմանները.
Հրապարակային օֆերտա
ՊԱՏՎԻՐԵԼ ԱՌԱՋԻԿԱ ԷՔՍԿՈՒՐՍԻԱՆ