Սևանա լիճ
Առավոտյան կուղևորվենք դեպի Հայաստանի մարգարիտ՝ կապուտաչյա Սևան։
Սևանը՝ Հայկական լեռնաշխարհի քաղցրահամ լիճը, ամենամեծն է Կովկասում։
Այն հանդիսանում է քաղցրահամ ջրի խոշոր աղբյուրը տարածաշրջանում։
Սևանավանք
Կայցելենք Սևանավանք, որը գտնվում է Սևանա լճի հարավարևմտյան ափին՝ Սևանի թերակղզում, որն ավելի վաղ հանդիսանում էր փոքրիկ կղզի։
Վանքը հիմնադրվել է 874 թ.-ին։
Վանքում որոշ ժամանակ ապրել է Հայաստանի թագավոր Աշոտ II Երկաթը։ Ապաստարանի պատերի մոտ նա մարտնչել է արաբ զինվորների դեմ, ովքեր մոտեցել էին Սևանա լճի ափին։
XIV-XVII դարերում վանքի պատերը քանդվեցին:
Այսօր վանքը կրկին գործում է, ընդ որում, ներսում գործում է Վազգեն I–ի անվան հոգևոր ճեմարանը։
Դիլիջան
Դիլիջան քաղաքն ունի ազգային արգելոցի կարգավիճակ:
Դիլիջանը հաճախ կոչվում է "Հայկական Շվեյցարիա"՝ անզուգական բնապատկերների համար:
Հաղարծին վանական համալիր
Հաղարծինը հայերեն նշանակում է «արծիվների խաղ»:
Առասպելը պատմում է, որ վանքի բացման և օծման արարողությունների ժամանակ մի արծիվ էր ճախրում գլխավոր եկեղեցու գմբեթի վրա, և դրանով իսկ այն հայտնի դարձավ որպես խաղացող (կամ ճախրող) արծվի վանք («հաղ» նշանակում է խաղ, իսկ «արծին» նշանակում է արծիվ):
Հաղարծին համալիրի կազմում են երեք եկեղեցի, երկու գավիթ (մեկը՝ ավերված), սեղանատուն, աղոթարաններ, խաչքարեր:
Հաղարծինի ամենահին շենքը Սուրբ Գրիգոր եկեղեցին է, որը կառուցվել է 11-րդ դարում Արևմտյան Հայաստանի կողմից հետապնդումներից խուսափող վանականների կողմից:
Գոշավանք վանական համալիր
Գոշավանքը միջնադարյան վանական համալիր է, որը XII–XIII դարերում եղել է Հայաստանի հոգևոր ու մշակութային խոշոր կենտրոն:
Հայ ճարտարապետության այս մարգարիտը եղել է նշանավոր համալսարաններից մեկը, որտեղ ուսանողները սովորել են քերականություն, փիլիսոփայություն, ճարտասանություն, երաժշտություն, լեզուներ, ձեռագրեր գրել ու ընդօրինակել: Այստեղ են սովորել այնպիսի գործիչներ, ինչպիսիք են Վանական վարդապետը և Կիրակոս Գանձակեցին։
Մխիթար Գոշն է հիմնադրել վանքը երկրաշարժից ավերված Գետիկ վանքի մոտակայքում և այստեղ տեղափոխել միաբանությունը:
Սկզբում անվանվել է Նոր Գետիկ, Մխիթար Գոշի մահվանից (1213) հետո՝ նրա անվամբ կոչվել Գոշավանք։
ՊԱՏՎԻՐԵԼ ԱՌԱՋԻԿԱ ԷՔՍԿՈՒՐՍԻԱՆ
ՈՒշադրություն
Տուրից առաջ կատարում ենք ջերմաչափում: 37,1℃ և բարձր ջերմությամբ մասնակիցներին արգելում ենք տրանսպորտ բարձրանալ:
Հղումով անցեք և իմացեք, թե ինչու՞ այս էքսկուրսիան ձեռք բերել մեր ընկերությունից: Ինչո՞վ ենք տարբերվում նմանատիպ առաջարկ տրամադրողներից:
🕑 Էքսկուրսիայի տևողությունը. 8 ժամ
🎢 Ընդհանուր անցնում ենք. 250 կմ
🌞 Էքսկուրսիայի սկիզբ. 09:00
🌙 Էքսկուրսիայի հավանական ավարտ. 17:00
👉 Մեկնարկի վայր. մ. Երիտասարդական, Ավ. Իսահակյանի արձանի դիմաց
👈 Ավարտի վայր. մ. Երիտասարդական, Ավ. Իսահակյանի արձանի դիմաց
☑ Էքսկուրսիայի գնի մեջ ներառված են.
🔳 հարկեր և տուրքեր,
🔳 տեղափոխում հարմարավետ ավտոբուսով և/կամ միկրոավտոբուսներով` ապահովված օդափոխիչով և հարմար թիկնաթոռներով,
🔳 խումբն ուղեկցող արհեստավարժ խմբավարի/էքսկուրսավարի ծառայություն,
🔳 հեռախոսահամար՝ տուրի ընթացքում կամ տուրից հետո գիդի և/կամ վարորդի աշխատանքից դժգոհելու կամ առաջարկությունների համար: Զանգ թողեք՝ ետ կզանգահարենք: Կապը տնօրենի հետ է,
🔳 ջերմաչափում (հեռավար),
🔳 Wi-Fi կապ,
🔳 շշով ջուր,
🔳 դիմակ,
🔳 ձեռնոց,
🔳 միանգամյա օգտագործման թաց անձեռոցիկներ (անսահմանափակ),
🔳 մեկանգամյա անհատական օգտագործման հերմետիկ փակվող պլաստիկ տոպրակ/անջրանցիկ պարկ թափոնների համար,
🔳 ալկոգել (անսահմանափակ):
☐ Էքսկուրսիայի գնի մեջ ներառված չեն.
🔳 սնունդ (ներառվում է Հաճախորդի ցանկությամբ),
🔳 ապահովագրություն (ներառվում է Հաճախորդի ցանկությամբ):
💡 Խորհուրդ.
ՈՒնեցեք սնունդ, ջուր, մեկանգամյա սպասք:
Եկեղեցիներ այցելելիս խորհուրդ է տրվում չկրել բաց հագուստ։ Ցանկալի է՝ կանայք իրենց հետ ունենան գլխաշոր:
🕝 Ե՞րբ է կազմակերպվում.
• Այս տուրը խմբային կազմակերպվում է հանգստյան օրերին 16 (կամ ավել) մասնակիցների համար։
• Այս տուրը խմբային կազմակերպվում է ամեն օր նույն "համայնքի" (կոլեկտիվի անդամներ, ընտանիքներ, աշակերտներ, ուսանողներ, հյուրեր արտասահմանից) անդամների համար:
• Այս տուրն անհատական կազմակերպվում է ամեն օր:
🚐 Ի՞նչ ավտոմեքենայով.
• Խմբային տուրը կազմակերպվում է Mercedes Sprinter 17 (կամ ավել) նստատեղերով ավտոմեքենայով:
• Անհատական տուրը կազմակերպվում է Հաճախորդի ընտրած ավտոմեքենայով: Տուրը սկսվում և ավարտվում է Երևանում՝ Հաճախորդին հարմար ցանկացած վայրից:
Կարող եք ընտրել նաև սեփական երթուղին: Կկազմակերպենք տուրը:
💰 Գինը.
• խմբերի դեպքում.
1 անձը՝ 5 200 դրամ:
🐣 Մինչև 5 տարեկան 1 երեխայի համար տուրն անվճար է: Երկրորդ երեխայի համար նախատեսված է 50% զեղչ:
🐤 6-ից 10 տարեկան 1 երեխայի համար նախատեսված է 50% զեղչ:
• Անհատական էքսկուրսիայի գինը ճշտեք՝ զանգահարելով 033 121 033 (Beeline): Կամ մեզ զանգ թողեք՝ ետ կզանգահարենք:
📝 Պայմանները.
Հրապարակային օֆերտա
ՊԱՏՎԻՐԵԼ ԱՌԱՋԻԿԱ ԷՔՍԿՈՒՐՍԻԱՆ