տարեկան ենք
կազմակերպած տուր
տուրերի առաջարկ
գիդ-էքսկուրսավար
|
Խոր Վիրապի վանք - Արենի գյուղ (+գինու համտես) և Թռչունների քարանձավ - Նորավանք |
|
Խոր Վիրապի վանք
Էքսկուրսիան սկսենք դեպի Խոր Վիրապ ուղևորությունով՝ վանք, որը գտնվում է Թուրքիայի հետ սահմանին մոտ։ Վանքը հայտնի է իր տեղակայմամբ. բիբլիական Արարատ լեռան ստորոտին, որի վրա, ըստ ավանդության, համաշխարհային ջրհեղեղից հետո հանգրվանեց Նոյը իր տապանով։ Վանքը գտնվում է ստորգետնյա բանտի վրա, որտեղ Հայոց Տրդատ III հեթանոս թագավորը բանտարկել էր Սուրբ Գրիգոր Լուսավորչին` քրիստոնեության քարոզչության համար։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը Խոր Վիրապում անցկացրել է 13 տարի։ Երբ թագավորը ծանր հիվանդացավ, քույրը երազում տեսավ, որ Տրդատին կբուժի միայն Գրիգորը: Գրիգորը առ Աստված իր հավատքով առողջացրեց Տրդատին, ինչից հետո վերջինս մկրտվեց և քրիստոնեությունը դարձրեց պետական կրոն։ 301թ. Հայաստանը դարձավ առաջին երկիրը, որ պաշտոնապես ընդունեց քրիստոնեությունը։ Արենի գյուղ (+գինու համտես) և Թռչունների քարանձավ Արենին Վայոց ձորի հին և նշանավոր գյուղերից է: Հնում Արենին գտնվել է այժմյան գյուղից կես կմ հյուսիս՝ բլրի վրա, որտեղ մինչ օրս կանգուն է ճարտարապետ Մոմիկի կողմից 1321թ. կառուցված սուրբ Աստվածածին եկեղեցին։ 2004 թվականից սկսած, հոկտեմբեր ամսին Արենի գյուղում կազմակերպվում է գինու փառատոն։ 21-րդ դարի սկզբին Արենիում հայտնաբերվեց բրոնզե դարի մարդկային աճյուններով քարանձավը (մ.թ.ա. 3-4-րդ դ.)։ 2008թ. սեպտեմբերին Թռչունների քարանձավում հայտնաբերվել է աշխարհում ամենահին՝ 5500 տարեկան կոշիկը։ Արենի-1 քարանձավում հայտնաբերվել է աշխարհի ամենահին գինու գործարանը, որտեղ գինի են արտադրել ավելի քան վեց հազար տարի առաջ։ Գինու համտես կանենք Արենի գինու գործարանի դեգուստացիոն սրահում (գինու համտեսը Հաճախորդի ցանկությամբ է): Նորավանք Նորավանքը վանական համալիր է, որը հիմնադրվել է 1205 թվականին։ Վանական համալիրի տարածքում առաջին շինությունը Սուրբ Կարապետ եկեղեցին է, որը հիմնադրվել է 1227թ.։ 1275թ. եկեղեցու կողքին կառուցեցին Սուրբ Գրիգոր ժամը, իսկ 1339թ. ավարտեցին Սուրբ Աստվածածին եկեղեցու կառուցումը՝ ճարտարապետ Մոմիկի վերջին ստեղծագործությունը։ Գիդը կպատմի ճարտարապետ Մոմիկի և իշխանի աղջկա սիրո պատմությունը: Ի տարբերություն քրիստոնեական պատկերագրության սկզբունքի, որով կերտվում էին Հայր Աստծո խորհրդանշական պատկերներ (աջ ձեռք, լույսի շող և այլն), Մոմիկը նրան պատկերում է իրական` մորուքավոր մարդու կերպարանքով։ Նորավանքի գավթի Հայր Աստծո պատկերաքանդակը աշխարհում եզակիներից է։ ՊԱՏՎԻՐԵԼ ԱՌԱՋԻԿԱ ԷՔՍԿՈՒՐՍԻԱՆ ՈՒշադրություն ՊԱՏՎԻՐԵԼ ԱՌԱՋԻԿԱ ԷՔՍԿՈՒՐՍԻԱՆ |
||