9

տարեկան ենք

9417

կազմակերպած տուր

37

տուրերի առաջարկ

5

գիդ-էքսկուրսավար

Էքսկուրսիաներ Հայաստանում

Էժան տուրեր

Էքսկուրսիաներ Հայաստանում (eqskursianer Hayastanum) առաջարկում են տուրիստական ընկերությունների ճնշող մեծամասնությունը։ Սակայն այդպես միշտ չի եղել։

Էքսկուրսիաներ առաջարկողները կտրուկ ավելացան 2020թ. գարնանից, երբ, կորոնավիրուսային համավարակի հետ կապված, փակվեցին մեր երկրի օդային և ցամաքային սահմանները։ Արդյունքում՝ արտագնա ուղղությամբ աշխատող տուրիստական ընկերությունները 100%-ով զրկվեցին իրենց գործունեությունից։ Դա կենսական անհրաժեշտություն առաջացրեց անհապաղ գտնել բիզնես գործունեության նոր ոլորտներ։

Վերապրոֆիլավորումն անխուսափելի էր, սակայն գործունեության մի շարք ոլորտներ ևս փակվել էին կամ ապրում էին ոչ լավ ժամանակներ։ Ուստի արտագնա տուրիստական ընկերությունների համար ամենաշահավետ ընտրությունը վերապրոֆիլավորումն էր նույն ոլորտի սահմաններում. հայացքը հառեցին ներքին տուրերի կողմը։

Սակայն ներքին տուրիզմի շուկան ամռան ամիսներին էլ անգամ մոտ չվերականգնվեց 2019թ. նույն ժամանակաշրջանի ծավալների համեմատած։ Առաջարկն անհամեմատ գերազանցում էր պահանջարկը։ Հենց դա էլ բերեց հաճախորդի համար «պատերազմի»։ Դրա հիմնական դրսևորումը գնային պատերազմն էր՝ դեմպինգը։ Էժան տուրեր առաջարկելը դարձավ թրենդ:

Տուր ընկերությունները, անհատ գիդերը էքսկուրսիաները (turistakan turer Hayastanum) սկսեցին առաջարկել առավելագույն ցածր գնով։ Սրա հետ զուգահեռ՝ շուկայում բազմապատկվեցին ոչ արհեստավարժ գիդերը, կասկածելի տուրիստական գիտելիքներով գիդ-վարորդները, այլ ոչ պրոֆիլային ոլորտներից ներքին տուրիզմ սողոսկած չակերտավոր գիդերը։ Այս բոլորը բերեց տուրիստական առաջարկների որակի խիստ անկման։
Անորակ և էժան տուրերը չարյաց փոքրագույնն էին, քանի որ տուրիստական երթուղիներում սկսեցին հայտնվել կասկածելի տեխնիկական վիճակում գտնվող և/կամ պատկառելի տարիք ունեցող փոխադրամիջոցներ։

Ամրագրեք. 
Eqskursianer Hayastanum

Էքսկուրսիաներ Հայաստանում ( Eqskursia Hayastanum ) փնտրող մեր քաղաքացիները այս կամ այն տուրիստական ընկերության առաջարկներից օգտվելու որոշումը հիմնականում կայացնում են՝ տուրի գինը հիմք ընդունելով։ Դա էլ հաճախակի բերում է հիասթափության, խաբվածության զգացողության, քանի որ տուրի որակն ու ներգրավված անձնակազմի սպասարկումը հիմնականում չի համապատասխանում գովազդային տեքստում հայտարարվածին։

Հնարավոր չէ շուկայական կայացած գնից զգալի ցածր գնով որակյալ ծառայություն մատուցել։ Չէ որ որակյալ գիդին, «նորմալ» վարորդին, այլ հարակից ծառայությունները վճարելու համար տնտեսվարողը (տուր ընկերությունը) պետք է տուրի գինը պահի շուկայականի սահմաններում։ Զգալի ցածր գնով որակ չես ապահովի։

Կոչ ենք անում մեր հայրենակիցներին իրենց գործողություններով չնպաստել ոչ պրոֆեսիոնալների և խաբեբաների ավելացմանը. պետք չէ օգտվել շատ էժան տուրերից։ Ամենաէժան տուրերը պատուհաս կդառնան ձեր գլխին:

Ստորև փորձենք տալ ազնիվ տնտեսվարողի (տուր ընկերության) գնահատման/ընտրության չափորոշիչները, որտեղ գինն առաջին տեղում չէ:

1. Գիդի ստաժը:

2. Տուրիստական ընկերության գործունեության ժամկետը։
Պարտադիր չէ, որ տուր ընկերությունը ներքին տուրերի ոլորտում հնաբնակ լինի։ Սակայն տուրիստական ոլորտում մի քանի տարվա գործունեության փաստը կխոսի այն մասին, որ տնտեսվարողը կարևորում է իր վարկանիշը, հասկանում է հաճախորդին գոհացնելու անհրաժեշտությունը։
Ուշադրություն դարձրեք նաև տուր ընկերության կայքի, սոց. ցանցում էջի առկայությանը և դրանց կառուցվածքի ու բովանդակության արդիականությանը, ապրանքանշանի առկայությանը և ընկերության գործունեության լրջության մասին վկայող այլ ազդակներին։ Այս բոլորը տնտեսվարողի պարկեշտության և արհեստավարժության մասին կարող է խոսել։

3. Տուրի գինը:

Շնորհակալություն ուշադրության համար։

Ամրագրեք առաջիկա էքսկուրսիաներ Հայաստանում

 



Այս նյութը տարածի'ր սոց. ցանցերում






Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար