6

տարեկան ենք

1479

կազմակերպած տուր

37

տուրերի առաջարկ

5

գիդ-էքսկուրսավար

Ինչու՞ էքսկուրսիան ձեռք բերել մեր ընկերությունից: Ինչո՞վ ենք տարբերվում նմանատիպ առաջարկ տրամադրողներից:

... Դուք ստանում եք լավագույն գինն առանց միջնորդի:

... Մեր վարորդները "խուլ" և "համր" են: Խոսելու ունակ դառնում են Ձեր պահանջով:

... Մեր գիդերը թեյավճարի չեն սպասում. նրանց նորմալ վարձատրում ենք:

... Մեր տրանսպորտում ծխելն արգելված է:

... Կատարում ենք Պարետի հրահանգները.


- ուղևորներին տեսանելի հատվածներում փակցվում են տեղեկատվական թերթիկներ,

- երթուղու ընթացքում և ավարտին՝ ուղևորներին իջեցնելուց հետո, իրականացվում է սրահի օդափոխություն, դռների բռնակների, նստարանների արմնկակալների, անվտանգության գոտիների ամրակների, նստելատեղերի և այլ մասերի կանխարգելիչ ախտահանում ախտահանիչ անձեռոցիկներով կամ ախտահանիչ միջոցների լուծույթներով,

- տրանսպորտային միջոցները ենթարկվում են պարբերական խորքային ախտահանման,

- տրանսպորտում դիմակ կրելը պարտադիր է: Բաժանում ենք դիմակներ,

- բաժանում ենք ձեռնոցներ,

- տրամադրում ենք միանգամյա օգտագործման թաց անձեռոցիկներ (անսահմանափակ),

- տրամադրում ենք ալկոգել (անսահմանափակ),

- տրանսպորտում առկա են մեկանգամյա անհատական օգտագործման հերմետիկ փակվող տոպրակներ (անջրանցիկ պարկեր թափոնների համար),

- տուրից առաջ կատարում ենք հեռավար ջերմաչափում (նաև վարորդներին ու գիդերին): 37,1℃ և բարձր ջերմությամբ մասնակիցներին արգելում ենք տրանսպորտ բարձրանալ:
Վարվում է ջերմաչափման գրանցամատյան: Ջերմություն ունենալու դեպքում վարորդներին չի թույլատրվում դուրս գալ երթուղի:


... Կարող եք ընտրել սեփական երթուղին: Կկազմակերպենք անհատական տուրը:

... Կարող եք վճարել մեր գրասենյակում: Կամ ուղարկում ենք վճարման հղումը՝ վճարում եք օնլայն: Էլ. հասցեին ստանում եք հավաստագիրը (վաուչեր):

... Տրամադրում ենք հեռախոսահամար՝ տուրի ընթացքում կամ տուրից հետո գիդի և/կամ վարորդի աշխատանքից դժգոհելու կամ առաջարկությունների համար: Զանգ թողեք՝ ետ կզանգահարենք: Կապը տնօրենի հետ է:

... Առաջին անգամ մասնակցելով մեր կազմակերպած որևէ տուրի՝ ստանում եք մեր բոլոր տուրերին այսուհետ ամենաքիչը
5% զեղչով մասնակցելու հնարավորություն:

... Տուրը չկայանալու դեպքում անհապաղ վերադարձնում ենք վճարը Ձեր նշած տարբերակով (բանկային հաշվին, առաքում, տրամադրում մեր գործունեության հասցեում կամ այլ):

... Տուրը չհավանելու դեպքում վճարը վերադարձնում ենք նույն օրը:

Շնորհակալություն մեր ծառայությունից օգտվելու համար:



Այս նյութը տարածի'ր սոց. ցանցերում






Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար