տարեկան ենք
կազմակերպած տուր
տուրերի առաջարկ
գիդ-էքսկուրսավար
Սուրբ Էջմիածին (Էջմիածնի Մայր տաճար, Սուրբ Գայանե եկեղեցի, Սուրբ Հռիփսիմե եկեղեցի) - Զվարթնոցի տաճար Էջմիածնի Մայր տաճար
Հայ Առաքելական Եկեղեցու գլխավոր կրոնական շինությունն է, վաղ քրիստոնեության շրջանի հայ եկեղեցական ճարտարապետության կոթողներից մեկը, որի մի շարք լուծումներ հիմք հանդիսացան բազմաթիվ հայկական եկեղեցիների կառուցման համար։
Անտիկ Հայաստանի առաջին Մայր տաճարն է (բայց ոչ առաջին եկեղեցին) և համարվում է աշխարհի ամենահին Մայր տաճարներից մեկը:
Տաճարը կառուցվել է IV դարի սկզբներին՝ Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց անմիջապես հետո՝ հեթանոսական տաճարի տեղում։
Սուրբ Գայանե եկեղեցի
Սուրբ Գայանե եկեղեցին Հայ Առաքելական Եկեղեցու գլխավոր սրբավայրերից մեկն է, ինչպես նաև հայկական ճարտարապետության կարևոր հուշարձաններից մեկը:
Սուրբ Գայանե եկեղեցին Էջմիածնի վանքի մի մասն է:
Գայանեն քրիստոնեությունը քարոզող միանձնուհիների աբբան էր, որը փախել էր Հռոմից և այս վայրում դաժանաբար սպանվել հայ թագավոր Տրդատ III-ի հրամանով:
Կառուցվել է 630 թվականին, Եզր կաթողիկոսի օրոք՝ տեղում եղած մատուռի փոխարեն, Սուրբ Գայանե կույսի գերեզմանի վրա։
Սուրբ Հռիփսիմե եկեղեցի
Սուրբ Հռիփսիմե եկեղեցին գտնվում է Էջմիածին քաղաքի մուտքի մոտ:
Կառուցվել է ի պատիվ նահատակ Հռիփսիմեի, ում գերեզմանը գտնվում է անմիջապես եկեղեցու խորանի տակ:
Ըստ ավանդության, Հռիփսիմեն, լինելով քրիստոնյա, չցանկացավ դառնալ Հռոմի հեթանոս կայսր Դիոկղետիանոսի կինը: Փախչում է Հայաստան և քրիստոնեություն քարոզում:
Կայսրը կույսի փախուստի մասին հայտնում է հայոց Տրդատ Գ Մեծ թագավորին և ասում, որ հայոց թագավորը հետ վերադարձնի նրան, բայց եթե ցանկանա, կարող է կնության առնել Հռիփսիմեին: Սակայն Հռիփսիմեն հրաժարվում է նաև հայոց թագավորի առաջարկներից և նահատակվում է որպես սուրբ և հավատարիմ քրիստոնյա:
Զվարթնոցի տաճար
Տաճարը կառուցվել է այն վայրում` ուր պատմիչների հավաստմամբ, Գրիգոր Լուսավորիչը հանդիպել է Հայոց Տրդատ թագավորին։ Այս հանդիպման ժամանակ էլ արքան քրիստոնեություն է ընդունել։
Նույն այդ ժամանակ էլ` 301 թ.-ին Հայաստանը դարձավ առաջին պետությունը, որը քրիստոնեությունը ընդունեց որպես պետական կրոն։
2000 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կենտրոնի որոշմամբ, Զվարթնոցը Էջմիածնի Մայր տաճարի և Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Գայանե, Սուրբ Շողակաթ եկեղեցիների հետ գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում` նույն անվանակարգում։
ՊԱՏՎԻՐԵԼ ԱՌԱՋԻԿԱ ԷՔՍԿՈՒՐՍԻԱՆ
ՈՒշադրություն
Տուրից առաջ կատարում ենք ջերմաչափում: 37,1℃ և բարձր ջերմությամբ մասնակիցներին արգելում ենք տրանսպորտ բարձրանալ:
Հղումով անցեք և իմացեք, թե ինչու՞ այս էքսկուրսիան ձեռք բերել մեր ընկերությունից: Ինչո՞վ ենք տարբերվում նմանատիպ առաջարկ տրամադրողներից:
🕑 Էքսկուրսիայի տևողությունը. 4-5 ժամ
🎢 Ընդհանուր անցնում ենք. 50 կմ
🌞 Էքսկուրսիայի սկիզբ. 09:00
🌙 Էքսկուրսիայի հավանական ավարտ. 14:00
👉 Մեկնարկի վայր. մ. Երիտասարդական, Ավ. Իսահակյանի արձանի դիմաց
👈 Ավարտի վայր. մ. Երիտասարդական, Ավ. Իսահակյանի արձանի դիմաց
☑ Էքսկուրսիայի գնի մեջ ներառված են.
🔳 հարկեր և տուրքեր,
🔳 տեղափոխում հարմարավետ ավտոբուսով և/կամ միկրոավտոբուսներով` ապահովված օդափոխիչով և հարմար թիկնաթոռներով,
🔳 խումբն ուղեկցող արհեստավարժ խմբավարի/էքսկուրսավարի ծառայություն,
🔳 հեռախոսահամար՝ տուրի ընթացքում կամ տուրից հետո գիդի և/կամ վարորդի աշխատանքից դժգոհելու կամ առաջարկությունների համար: Զանգ թողեք՝ ետ կզանգահարենք: Կապը տնօրենի հետ է,
🔳 ջերմաչափում (հեռավար),
🔳 Wi-Fi կապ,
🔳 շշով ջուր,
🔳 դիմակ,
🔳 ձեռնոց,
🔳 միանգամյա օգտագործման թաց անձեռոցիկներ (անսահմանափակ),
🔳 մեկանգամյա անհատական օգտագործման հերմետիկ փակվող պլաստիկ տոպրակ/անջրանցիկ պարկ թափոնների համար,
🔳 ալկոգել (անսահմանափակ):
☐ Էքսկուրսիայի գնի մեջ ներառված չեն.
🔳 Էջմիածնի Մայր տաճարի թանգարանի մուտքի վճարը. 1000 դրամ (վճարը երեխայի համար. 200 դրամ),
🔳 Զվարթնոցի տաճարի մուտքի վճարը. 650 դրամ (վճարը երեխայի համար. 100 դրամ, թոշակառուների համար. 150 դրամ),
🔳 սնունդ (ներառվում է Հաճախորդի ցանկությամբ),
🔳 ապահովագրություն (ներառվում է Հաճախորդի ցանկությամբ):
💡 Խորհուրդ.
ՈՒնեցեք սնունդ, ջուր, մեկանգամյա սպասք:
Եկեղեցիներ այցելելիս խորհուրդ է տրվում չկրել բաց հագուստ։ Ցանկալի է՝ կանայք իրենց հետ ունենան գլխաշոր:
🕝 Ե՞րբ է կազմակերպվում.
• Այս տուրը խմբային կազմակերպվում է հանգստյան օրերին 16 (կամ ավել) մասնակիցների համար։
• Այս տուրը խմբային կազմակերպվում է ամեն օր նույն "համայնքի" (կոլեկտիվի անդամներ, ընտանիքներ, աշակերտներ, ուսանողներ, հյուրեր արտասահմանից) անդամների համար:
• Այս տուրն անհատական կազմակերպվում է ամեն օր:
🚐 Ի՞նչ ավտոմեքենայով.
• Խմբային տուրը կազմակերպվում է Mercedes Sprinter 17 (կամ ավել) նստատեղերով ավտոմեքենայով:
• Անհատական տուրը կազմակերպվում է Հաճախորդի ընտրած ավտոմեքենայով: Տուրը սկսվում և ավարտվում է Երևանում՝ Հաճախորդին հարմար ցանկացած վայրից:
Կարող եք ընտրել նաև սեփական երթուղին: Կկազմակերպենք տուրը:
💰 Գինը.
• խմբերի դեպքում.
1 անձը՝ 3 900 դրամ:
🐣 Մինչև 5 տարեկան 1 երեխայի համար տուրն անվճար է: Երկրորդ երեխայի համար նախատեսված է 50% զեղչ:
🐤 6-ից 10 տարեկան 1 երեխայի համար նախատեսված է 50% զեղչ:
• Անհատական էքսկուրսիայի գինը ճշտեք՝ զանգահարելով 033 121 033 (Beeline): Կամ մեզ զանգ թողեք՝ ետ կզանգահարենք:
📝 Պայմանները.
Հրապարակային օֆերտա
ՊԱՏՎԻՐԵԼ ԱՌԱՋԻԿԱ ԷՔՍԿՈՒՐՍԻԱՆ
|