9

տարեկան ենք

9699

կազմակերպած տուր

37

տուրերի առաջարկ

5

գիդ-էքսկուրսավար


Տուր Հայաստանում

Խոր Վիրապի վանք Էքսկուրսիան սկսենք դեպի Խոր Վիրապ ուղևորությունով՝ վանք, որը գտնվում է Թուրքիայի հետ սահմանին մոտ։ Վանքը հայտնի է իր տեղակայմամբ. բիբլիական Արարատ լեռան ստորոտին, որի վրա, ըստ ավանդության, համաշխարհային ջրհեղեղից հետո հանգրվանեց Նոյն իր տապանով։ Վանքը գտնվում է ստորգետնյա բանտի վրա, որտեղ Հայոց Տրդատ III հեթանոս թագավորը բանտարկել էր Սուրբ Գրիգոր Լուսավորչին` քրիստոնեության քարոզչության համար։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը Խոր Վիրապում անցկացրել է 13 տարի։ Երբ թագավորը ծանր հիվանդացավ, քույրը երազում տեսավ, որ Տրդատին կբուժի միայն Գրիգորը: Գրիգորը առ Աստված իր հավատքով առողջացրեց Տրդատին, ինչից հետո վերջինս մկրտվեց և քրիստոնեությունը դարձրեց պետական կրոն։ 301թ. Հայաստանը դարձավ առաջին երկիրը, որ պաշտոնապես ընդունեց քրիստոնեությունը։ Արենի գյուղ (+գինու համտես) Արենին Վայոց ձորի հին և նշանավոր գյուղերից է: Հնում Արենին գտնվել է այժմյան գյուղից կես կմ հյուսիս՝ բլրի վրա, որտեղ մինչ օրս կանգուն է ճարտարապետ Մոմիկի կողմից 1321թ. կառուցված սուրբ Աստվածածին եկեղեցին։ 2004 թվականից սկսած, հոկտեմբեր ամսին Արենի գյուղում կազմակերպվում է գինու փառատոն։ 21-րդ դարի սկզբին Արենիում հայտնաբերվեց բրոնզե դարի մարդկային աճյուններով քարանձավը (մ.թ.ա. 3-4-րդ դ.)։ Գինու համտես կանենք Արենի գինու գործարանի դեգուստացիոն սրահում (գինու համտեսը Հաճախորդի ցանկությամբ է): Նորավանք և Թռչունների քարանձավ Նորավանքը վանական համալիր է, որը հիմնադրվել է 1205 թվականին։ Վանական համալիրի տարածքում առաջին շինությունը Սուրբ Կարապետ եկեղեցին է, որը հիմնադրվել է 1227թ.։ 1275թ. եկեղեցու կողքին կառուցեցին Սուրբ Գրիգոր ժամը, իսկ 1339թ. ավարտեցին Սուրբ Աստվածածին եկեղեցու կառուցումը՝ ճարտարապետ Մոմիկի վերջին ստեղծագործությունը։ Գիդը կպատմի ճարտարապետ Մոմիկի և իշխանի աղջկա սիրո պատմությունը: Ի տարբերություն քրիստոնեական պատկերագրության սկզբունքի, որով կերտվում էին Հայր Աստծո խորհրդանշական պատկերներ (աջ ձեռք, լույսի շող և այլն), Մոմիկը նրան պատկերում է իրական` մորուքավոր մարդու կերպարանքով։ Նորավանքի գավթի Հայր Աստծո պատկերաքանդակը աշխարհում եզակիներից է: Վանական համալիրը ներառված է UNESCO-ի համաշխարհային ժառանգության ցանկում: 2008թ. սեպտեմբերին Արենի գյուղում հայտնաբերվել է աշխարհում ամենահին՝ 5500 տարեկան կոշիկը։ Արենի-1 քարանձավում հայտնաբերվել է աշխարհի ամենահին գինու գործարանը, որտեղ գինի են արտադրել ավելի քան վեց հազար տարի առաջ։ Ջերմուկ Հայաստանի երեք առողջարանային քաղաքներից մեկն է։ Գտնվում է Երևանից 173 կմ հեռավորության վրա: Գիդը կպատմի եղնիկի մասին լեգենդը: Թե մոռանա պատմել՝ կհիշեցնեք: Շուրջ 70 մետր բարձրությունից Արփայի կիրճը գահավիժող ջրվեժը, որ թափված վարսեր է հիշեցնում, ժողովուրդն անվանել է «Ջրահարսի վարսեր» և հյուսել իր մյուս լեգենդը, որը գիդը հաճույքով կպատմի: Ջերմուկի կազդուրիչ հանքային ջրերը դեռ շատ հնուց օգտագործվել են ինչպես հասարակ ժողովրդի, այնպես էլ Սյունաց Իշխանների կողմից՝ ամենատարբեր հիվանդությունների բուժման նպատակով։ Ջերմուկը ոչ միայն բազմաթիվ լեգենդների բնաշխարհ է, այլ նաև քաղաքում ու մերձակայքում սփռված բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններով ու տեսարժան կառույցներով, արկածային տուրիզմի սիրահարներին ձգող բազմաթիվ անդնդախոր ձորերով ու բարձր ժայռերով, քարանձավներով ու որսատեղիներով (Արփա-Սևան թունել, Կեչուտի ջրամբար, Գնդեվանք, Վարդանի քար, Գլաձորի միջնադարյան համալսարան, Նորավանքի համալիր և այլն) հարուստ մի բացօթյա թանգարան։ ՊԱՏՎԻՐԵԼ ԱՌԱՋԻԿԱ ԷՔՍԿՈՒՐՍԻԱՆ ՈՒշադրություն Տուրից առաջ կատարում ենք ջերմաչափում: 37,1℃ և բարձր ջերմությամբ մասնակիցներին արգելում ենք տրանսպորտ բարձրանալ: Հղումով անցեք և իմացեք, թե ինչու՞ այս էքսկուրսիան ձեռք բերել մեր ընկերությունից: Ինչո՞վ ենք տարբերվում նմանատիպ առաջարկ տրամադրողներից: 🕑 Էքսկուրսիայի տևողությունը. 11-12 ժամ 🎢 Ընդհանուր անցնում ենք. 370 կմ 🌞 Էքսկուրսիայի սկիզբ. 08:00 🌙 Էքսկուրսիայի հավանական ավարտ. 20:00 👉 Մեկնարկի վայր. մ. Երիտասարդական, Ավ. Իսահակյանի արձանի դիմաց 👈 Ավարտի վայր. մ. Երիտասարդական, Ավ. Իսահակյանի արձանի դիմաց ☑ Էքսկուրսիայի գնի մեջ ներառված են. 🔳 հարկեր և տուրքեր, 🔳 տեղափոխում հարմարավետ ավտոբուսով և/կամ միկրոավտոբուսներով` ապահովված օդափոխիչով և հարմար թիկնաթոռներով, 🔳 խումբն ուղեկցող արհեստավարժ խմբավարի/էքսկուրսավարի ծառայություն, 🔳 հեռախոսահամար՝ տուրի ընթացքում կամ տուրից հետո գիդի և/կամ վարորդի աշխատանքից դժգոհելու կամ առաջարկությունների համար: Զանգ թողեք՝ ետ կզանգահարենք: Կապը տնօրենի հետ է, 🔳 ջերմաչափում (հեռավար), 🔳 Wi-Fi կապ, 🔳 շշով ջուր, 🔳 դիմակ, 🔳 ձեռնոց, 🔳 միանգամյա օգտագործման թաց անձեռոցիկներ (անսահմանափակ), 🔳 մեկանգամյա անհատական օգտագործման հերմետիկ փակվող պլաստիկ տոպրակ/անջրանցիկ պարկ թափոնների համար, 🔳 ալկոգել (անսահմանափակ): ☐ Էքսկուրսիայի գնի մեջ ներառված չեն.  🔳 Արենի գինու գործարանի մուտքի վճարը. 1000 դրամ (գինու համտեսը Հաճախորդի ցանկությամբ է), 🔳 Թռչունների քարանձավի մուտքի վճարը. 1500 դրամ, 🔳 սնունդ (ներառվում է Հաճախորդի ցանկությամբ), 🔳 ապահովագրություն (ներառվում է Հաճախորդի ցանկությամբ): 💡 Խորհուրդ. ՈՒնեցեք սնունդ, ջուր, մեկանգամյա սպասք: Եկեղեցիներ այցելելիս խորհուրդ է տրվում չկրել բաց հագուստ։ Ցանկալի է՝ կանայք իրենց հետ ունենան գլխաշոր: 🕝 Ե՞րբ է կազմակերպվում. • Այս տուրը խմբային կազմակերպվում է հանգստյան օրերին 16 (կամ ավել) մասնակիցների համար։ • Այս տուրը խմբային կազմակերպվում է ամեն օր նույն "համայնքի" (կոլեկտիվի անդամներ, ընտանիքներ, աշակերտներ, ուսանողներ, հյուրեր արտասահմանից) անդամների համար: • Այս տուրն անհատական կազմակերպվում է ամեն օր: 🚐 Ի՞նչ ավտոմեքենայով. • Խմբային տուրը կազմակերպվում է Mercedes Sprinter 17 (կամ ավել) նստատեղերով ավտոմեքենայով: • Անհատական տուրը կազմակերպվում է Հաճախորդի ընտրած ավտոմեքենայով: Տուրը սկսվում և ավարտվում է Երևանում՝ Հաճախորդին հարմար ցանկացած վայրից: Կարող եք ընտրել նաև սեփական երթուղին: Կկազմակերպենք տուրը: 💰 Գինը. • խմբերի դեպքում. 1 անձը՝ 6 200 դրամ: 🐣 Մինչև 5 տարեկան 1 երեխայի համար տուրն անվճար է: Երկրորդ երեխայի համար նախատեսված է 50% զեղչ: 🐤 6-ից 10 տարեկան 1 երեխայի համար նախատեսված է 50% զեղչ: • Անհատական էքսկուրսիայի գինը ճշտեք՝ զանգահարելով 033 121 033 (Beeline): Կամ մեզ զանգ թողեք՝ ետ կզանգահարենք: 📝 Պայմանները. Հրապարակային օֆերտա ՊԱՏՎԻՐԵԼ ԱՌԱՋԻԿԱ ԷՔՍԿՈՒՐՍԻԱՆ
Սաղմոսավանք Վանական համալիր Արագածոտնի մարզի Սաղմոսավան գյուղում: Ըստ ավանդության, Սաղմոսավանքը հիմնադրել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, երբ թողել է Ամենայն Հայոց Հայրապետական աթոռը։ Նա ճգնել է Արագած լեռան լանջերին եւ ձմռան ցրտաշունչ եղանակին իջել Քասախի կիրճը։ Եվ այստեղ կառուցել է երկու անապատ, մեկը՝ կիրճում, որ անվանվել է Լուսավորչի անապատ, մյուսը կիրճի եզրին, և քանի որ վերջինում մշտապես պարապում էին սաղմոսերգությամբ, այն կոչվեց Սաղմոսաց անապատ։ Սաղմոսը հոգևոր երգ է, քնարական բանաստեղծություն։ Աշխարհում միակ վանքն է, որ այստեղ հնչած սաղմոսների անունով Սաղմոսավանք է կոչվել: Եվ իսկապես, վանական այս համալիրը հրաշալի ակուստիկա ունի: Այն միջնադարյան ամենահարուստ և նշանավոր հոգևոր կենտրոններից էր: Տառերի պուրակ Արձանախումբը գտնվում է Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում: Կառուցվել է 2005 թվականին՝ հայոց գրերի ստեղծման 1600-ամյակի առթիվ։ Հուշարձանը ներառում է հայոց այբուբենի 39 տառերի զարդաքանդակները և հայ մեծերի հուշարձանները։ գյուղ Օշական Ըստ ավանդության՝ Նոյ նահապետն ու իր ընտանիքը Մասիսի գագաթից իջնելուն պես տեսնում են Օշականը ջրից ազատված և բացականչում են. «Օշ ական», որ նշանակում է «Երանի մեր աչքերին»: Օշական գյուղում է գտնվում Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցին: Եկեղեցու Ավագ խորանի տակ է գտնվում հայկական գրերի ստեղծողի՝ Մեսրոպ Մաշտոցի գերեզմանը: 1962թ. Մաշտոցի ծննդյան 1600-ամյակի առթիվ Օշականում տեղադրվել է բացված գրքի երկու էջի տեսքով հուշարձան, որի վրա փորագրված է հայկական այբուբենը: Ժամատունն ու Մաշտոցի գերեզմանը համարվում են Հայաստանի ամենահաճախ այցելվող վայրերից մեկը: Ամեն տարի սեպտեմբերին բազմաթիվ առաջին դասարանցիներ Սբ. Մեսրոպ Մաշտոցի գերեզմանի մոտ հանդիսավոր երդմամբ են սովորում հայկական այբուբենի առաջին տառը: գյուղ Աղձք Երևանից 30 կմ հեռավորության վրա գտնվող Աղձք գյուղում (Արագածոտնի մարզ) հայտնաբերվել են և բացվել հայ արքաների՝ Արտաշեսյանների ու Արշակունիների դինաստիաների առաջին դամբարանները, որոնք հայոց պետականության նյութական վկայություն են հանդիսանում։ Այստեղ մինչև հիմա պահպանվում է Աղձքի կիսաքանդ եկեղեցին, որը թվագրվում է 4-րդ դարի առաջին քառորդին։ Այդ եկեղեցին կառուցվել է այն ժամանակ, երբ Հայաստանն առաջինն է ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն: Այս շրջանի ձորերի մեջ խիստ շատ կան հետաքրքրական քարայրեր ուշագրավ մանրամասնություններով, որոնցից ոմանք քարե դռներով են: Հետաքրքիրը կպատմի գիդը: Քարի լիճ Գտնվում է Արագածոտնի մարզում, Արագած լեռան լանջին։ Բարձրությունը ծովի մակերևույթից 3207 մ է: Տարվա մեծ մասը լճի շուրջը ձնածածկ է, և լճի ջուրը բավականին սառն է: Լճի հարավային ափին է գտնվում Երևանի ֆիզիկայի ինստիտուտի Առաջնային տիեզերական ճառագայթների գրանցման ու հետազոտման կայանը: Գիդը կպատմի լեռների միջև վեճի հետաքրքիր լեգենդը: Ամբերդ Արագած լեռան հարավային լանջին է: Ամբերդ անունը բացատրվում է որպես "ամպի բարձրության բերդ": Հանդիպում է նաև Անբերդ տարբերակը՝ անառիկ, անմատչելի բերդ: Միջնադարյան ճարտարապետության հուշարձանը կառուցվել է որպես ամրոց, իսկ հետագայում դարձել է հայ ազնվական ընտանիքի` Պահլավունու նստավայրը: Առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում Ամբերդի լավ պահպանված բաղնիքը (կառուցված 10-11-րդ դարերում)՝ իր օժանդակ հարմարություններով, ջրամբարներով և կաթսայատնով: Բաղնիքը կառուցվել է սրբատաշ քարերով և ընդհատակյա ջեռուցման համակարգով: Ամբերդի ջուրը 4-5 կմ հեռավորությունից բաղնիք է բերվել կավե խողովակներով։ Իսկ տաք ջուրը լողասրահ` երկաթե խողովակներով։ Հնոցի ծուխը, անցնելով հատակի տակով, դուրս է եկել պատերի ծխնելույզներով` տաքացնելով լողասրահի հատակն ու պատերը։ Ուշագրավ է այն, որ Ամբերդում լավ է պահպանվել նաև դղյակի ջրահեռացման համակարգը: Ամբերդում գործել են արհեստագործական կենտրոններ, որոնց նպատակը եղել է հայկական բանակի սպառազինության և հանդերձավորման ապահովումը։ ՊԱՏՎԻՐԵԼ ԱՌԱՋԻԿԱ ԷՔՍԿՈՒՐՍԻԱՆ ՈՒշադրություն Տուրից առաջ կատարում ենք ջերմաչափում: 37,1℃ և բարձր ջերմությամբ մասնակիցներին արգելում ենք տրանսպորտ բարձրանալ: Հղումով անցեք և իմացեք, թե ինչու՞ այս էքսկուրսիան ձեռք բերել մեր ընկերությունից: Ինչո՞վ ենք տարբերվում նմանատիպ առաջարկ տրամադրողներից: Այս էքսկուրսիան կազմակերպվում է մինչև սեպտեմբերի 15-20-ը: 🕑 Էքսկուրսիայի տևողությունը. 0 ժամ 🎢 Ընդհանուր անցնում ենք. 0 կմ 🌞 Էքսկուրսիայի սկիզբ. 09:00 🌙 Էքսկուրսիայի հավանական ավարտ. 00:00 👉 Մեկնարկի վայր. մ. Երիտասարդական, Ավ. Իսահակյանի արձանի դիմաց 👈 Ավարտի վայր. մ. Երիտասարդական, Ավ. Իսահակյանի արձանի դիմաց ☑ Էքսկուրսիայի գնի մեջ ներառված են. 🔳 հարկեր և տուրքեր, 🔳 տեղափոխում հարմարավետ ավտոբուսով և/կամ միկրոավտոբուսներով` ապահովված օդափոխիչով և հարմար թիկնաթոռներով, 🔳 խումբն ուղեկցող արհեստավարժ խմբավարի/էքսկուրսավարի ծառայություն, 🔳 հեռախոսահամար՝ տուրի ընթացքում կամ տուրից հետո գիդի և/կամ վարորդի աշխատանքից դժգոհելու կամ առաջարկությունների համար: Զանգ թողեք՝ ետ կզանգահարենք: Կապը տնօրենի հետ է, 🔳 ջերմաչափում (հեռավար), 🔳 Wi-Fi կապ, 🔳 շշով ջուր, 🔳 դիմակ, 🔳 ձեռնոց, 🔳 միանգամյա օգտագործման թաց անձեռոցիկներ (անսահմանափակ), 🔳 մեկանգամյա անհատական օգտագործման հերմետիկ փակվող պլաստիկ տոպրակ/անջրանցիկ պարկ թափոնների համար, 🔳 ալկոգել (անսահմանափակ): ☐ Էքսկուրսիայի գնի մեջ ներառված չեն.  🔳 Ամբերդի մուտքի վճարը. 700 դրամ (վճարը երեխայի համար. 100 դրամ, թոշակառուի համար. 200 դրամ), 🔳 սնունդ (ներառվում է Հաճախորդի ցանկությամբ), 🔳 ապահովագրություն (ներառվում է Հաճախորդի ցանկությամբ): 💡 Խորհուրդ. ՈՒնեցեք սնունդ, ջուր, մեկանգամյա սպասք: Եկեղեցիներ այցելելիս խորհուրդ է տրվում չկրել բաց հագուստ։ Ցանկալի է՝ կանայք իրենց հետ ունենան գլխաշոր: 🕝 Ե՞րբ է կազմակերպվում. • Այս տուրը խմբային կազմակերպվում է հանգստյան օրերին 16 (կամ ավել) մասնակիցների համար։ • Այս տուրը խմբային կազմակերպվում է ամեն օր նույն "համայնքի" (կոլեկտիվի անդամներ, ընտանիքներ, աշակերտներ, ուսանողներ, հյուրեր արտասահմանից) անդամների համար: • Այս տուրն անհատական կազմակերպվում է ամեն օր: 🚐 Ի՞նչ ավտոմեքենայով. • Խմբային տուրը կազմակերպվում է Mercedes Sprinter 17 (կամ ավել) նստատեղերով ավտոմեքենայով: • Անհատական տուրը կազմակերպվում է Հաճախորդի ընտրած ավտոմեքենայով: Տուրը սկսվում և ավարտվում է Երևանում՝ Հաճախորդին հարմար ցանկացած վայրից: Կարող եք ընտրել նաև սեփական երթուղին: Կկազմակերպենք տուրը: 💰 Գինը. • խմբերի դեպքում. 1 անձը՝ 0 000 դրամ: 🐣 Մինչև 5 տարեկան 1 երեխայի համար տուրն անվճար է: Երկրորդ երեխայի համար նախատեսված է 50% զեղչ: 🐤 6-ից 10 տարեկան 1 երեխայի համար նախատեսված է 50% զեղչ: • Անհատական էքսկուրսիայի գինը ճշտեք՝ զանգահարելով 033 121 033 (Beeline): Կամ մեզ զանգ թողեք՝ ետ կզանգահարենք: 📝 Պայմանները. Հրապարակային օֆերտա ՊԱՏՎԻՐԵԼ ԱՌԱՋԻԿԱ ԷՔՍԿՈՒՐՍԻԱՆ
Սարդարապատ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրը (Երևանից 55 կմ հեռավորության վրա) կառուցվել է 1918թ. հայ-թուրքական ճակատամարտի տեղում, այն բարձունքում, որտեղ թաղվել են մասնակից հերոսները։ Հանդիսավոր բացումը՝ 1968 թվականի մայիսին։ Սանդուղքները տանում են վերև` դեպի 8 մ բարձրությամբ թևավոր ցուլերի կարմիր տուֆից պատրաստված քանդակները։ Ըստ հին հայկական դիցաբանության, դեմ դիմաց կանգնած ցուլերը խորհրդանշում են հայ ժողովրդի հավատարմությունը, հզորությունն ու ոգու անկոտրունությունը։ «Զանգակատունը» աստիճանաձև է, մոտ 35 մետր բարձրության վրա: Երեք շարքով կախված զանգերը կարծես պատրաստ են ժողովրդին ոտքի հանել, ինչպես այն դաժան պայքարի օրերին, երբ զանգերը վեց օր շարունակ ղողանջում էին՝ ժողովրդին հանելով ազատագրական պատերազմի: Այսօր Սարդարապատի համալիրի զանգերը հնչեցվում են հանդիսավոր արարողությունների ժամանակ։ Հուշահամալիրը գտնվում է բարձունքի վրա, որից բացվում է Արաքս գետի և Արարատյան դաշտի տեսարանը` Արարատի գագաթներից մինչև Արագած, մինչև Գեղամա լեռնաշղթայի նախալեռներ։ Հնարավոր է տեսնել Սարդարապատի ճակատամարտի ռազմադաշտը, զորքերի տեղակայման և մարտական ​​գործողությունների վարման տարածքը։ Սարդարապատի հուշահամալիրից ձախ, փոքր բարձունքի վրա է գտնվում Հայաստանի ազգագրության թանգարանը: Էջմիածնի Մայր տաճար Հայ Առաքելական Եկեղեցու գլխավոր կրոնական շինությունն է, վաղ քրիստոնեության շրջանի հայ եկեղեցական ճարտարապետության կոթողներից մեկը, որի մի շարք լուծումներ հիմք հանդիսացան բազմաթիվ հայկական եկեղեցիների կառուցման համար։ Անտիկ Հայաստանի առաջին Մայր տաճարն է (բայց ոչ առաջին եկեղեցին) և համարվում է աշխարհի ամենահին Մայր տաճարներից մեկը: Տաճարը կառուցվել է IV դարի սկզբներին՝ Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց անմիջապես հետո՝ հեթանոսական տաճարի տեղում։ Սուրբ Գայանե եկեղեցի Սուրբ Գայանե եկեղեցին Հայ Առաքելական Եկեղեցու գլխավոր սրբավայրերից մեկն է, ինչպես նաև հայկական ճարտարապետության կարևոր հուշարձաններից մեկը: Սուրբ Գայանե եկեղեցին Էջմիածնի վանքի մի մասն է: Գայանեն քրիստոնեությունը քարոզող միանձնուհիների աբբան էր, որը փախել էր Հռոմից և այս վայրում դաժանաբար սպանվել հայ թագավոր Տրդատ III-ի հրամանով: Կառուցվել է 630 թվականին, Եզր կաթողիկոսի օրոք՝ տեղում եղած մատուռի փոխարեն, Սուրբ Գայանե կույսի գերեզմանի վրա։ Սուրբ Հռիփսիմե եկեղեցի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին գտնվում է Էջմիածին քաղաքի մուտքի մոտ: Կառուցվել է ի պատիվ նահատակ Հռիփսիմեի, ում գերեզմանը գտնվում է անմիջապես եկեղեցու խորանի տակ: Ըստ ավանդության, Հռիփսիմեն, լինելով քրիստոնյա, չցանկացավ դառնալ Հռոմի հեթանոս կայսր Դիոկղետիանոսի կինը: Փախչում է Հայաստան և քրիստոնեություն քարոզում: Կայսրը կույսի փախուստի մասին հայտնում է հայոց Տրդատ Գ Մեծ թագավորին և ասում, որ հայոց թագավորը հետ վերադարձնի նրան, բայց եթե ցանկանա, կարող է կնության առնել Հռիփսիմեին: Սակայն Հռիփսիմեն հրաժարվում է նաև հայոց թագավորի առաջարկներից և նահատակվում է որպես սուրբ և հավատարիմ քրիստոնյա: Զվարթնոցի տաճար Տաճարը կառուցվել է այն վայրում` ուր պատմիչների հավաստմամբ, Գրիգոր Լուսավորիչը հանդիպել է Հայոց Տրդատ թագավորին։ Այս հանդիպման ժամանակ էլ արքան քրիստոնեություն է ընդունել։ Նույն այդ ժամանակ էլ` 301 թ.-ին Հայաստանը դարձավ առաջին պետությունը, որը քրիստոնեությունը ընդունեց որպես պետական կրոն։ 2000 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կենտրոնի որոշմամբ, Զվարթնոցը Էջմիածնի Մայր տաճարի և Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Գայանե, Սուրբ Շողակաթ եկեղեցիների հետ գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում` նույն անվանակարգում։ ՊԱՏՎԻՐԵԼ ԱՌԱՋԻԿԱ ԷՔՍԿՈՒՐՍԻԱՆ ՈՒշադրություն Տուրից առաջ կատարում ենք ջերմաչափում: 37,1℃ և բարձր ջերմությամբ մասնակիցներին արգելում ենք տրանսպորտ բարձրանալ: Հղումով անցեք և իմացեք, թե ինչու՞ այս էքսկուրսիան ձեռք բերել մեր ընկերությունից: Ինչո՞վ ենք տարբերվում նմանատիպ առաջարկ տրամադրողներից: 🕑 Էքսկուրսիայի տևողությունը. 6-7 ժամ 🎢 Ընդհանուր անցնում ենք. 112 կմ 🌞 Էքսկուրսիայի սկիզբ. 09:00 🌙 Էքսկուրսիայի հավանական ավարտ. 16:00 👉 Մեկնարկի վայր. մ. Երիտասարդական, Ավ. Իսահակյանի արձանի դիմաց 👈 Ավարտի վայր. մ. Երիտասարդական, Ավ. Իսահակյանի արձանի դիմաց ☑ Էքսկուրսիայի գնի մեջ ներառված են. 🔳 հարկեր և տուրքեր, 🔳 տեղափոխում հարմարավետ ավտոբուսով և/կամ միկրոավտոբուսներով` ապահովված օդափոխիչով և հարմար թիկնաթոռներով, 🔳 խումբն ուղեկցող արհեստավարժ խմբավարի/էքսկուրսավարի ծառայություն, 🔳 հեռախոսահամար՝ տուրի ընթացքում կամ տուրից հետո գիդի և/կամ վարորդի աշխատանքից դժգոհելու կամ առաջարկությունների համար: Զանգ թողեք՝ ետ կզանգահարենք: Կապը տնօրենի հետ է, 🔳 ջերմաչափում (հեռավար), 🔳 Wi-Fi կապ, 🔳 շշով ջուր, 🔳 դիմակ, 🔳 ձեռնոց, 🔳 միանգամյա օգտագործման թաց անձեռոցիկներ (անսահմանափակ), 🔳 մեկանգամյա անհատական օգտագործման հերմետիկ փակվող պլաստիկ տոպրակ/անջրանցիկ պարկ թափոնների համար, 🔳 ալկոգել (անսահմանափակ): ☐ Էքսկուրսիայի գնի մեջ ներառված չեն.  🔳 Սարդարապատի ազգագրության թանգարանի մուտքի վճարը. 700 դրամ (վճարը երեխայի համար. 400 դրամ), 🔳 Էջմիածնի Մայր տաճարի թանգարանի մուտքի վճարը. 1000 դրամ (վճարը երեխայի համար. 200 դրամ), 🔳 Զվարթնոցի տաճարի մուտքի վճարը. 650 դրամ (վճարը երեխայի համար. 100 դրամ, թոշակառուների համար. 150 դրամ), 🔳 սնունդ (ներառվում է Հաճախորդի ցանկությամբ), 🔳 ապահովագրություն (ներառվում է Հաճախորդի ցանկությամբ): N.B. ՀՀ քաղաքացիների համար ամեն ամսվա վերջին շաբաթ օրը արգելոց-թանգարանների մուտքն ազատ է: 💡 Խորհուրդ. ՈՒնեցեք սնունդ, ջուր, մեկանգամյա սպասք: Եկեղեցիներ այցելելիս խորհուրդ է տրվում չկրել բաց հագուստ։ Ցանկալի է՝ կանայք իրենց հետ ունենան գլխաշոր: 🕝 Ե՞րբ է կազմակերպվում. • Այս տուրը խմբային կազմակերպվում է հանգստյան օրերին 16 (կամ ավել) մասնակիցների համար։ • Այս տուրը խմբային կազմակերպվում է ամեն օր նույն "համայնքի" (կոլեկտիվի անդամներ, ընտանիքներ, աշակերտներ, ուսանողներ, հյուրեր արտասահմանից) անդամների համար: • Այս տուրն անհատական կազմակերպվում է ամեն օր: 🚐 Ի՞նչ ավտոմեքենայով. • Խմբային տուրը կազմակերպվում է Mercedes Sprinter 17 (կամ ավել) նստատեղերով ավտոմեքենայով: • Անհատական տուրը կազմակերպվում է Հաճախորդի ընտրած ավտոմեքենայով: Տուրը սկսվում և ավարտվում է Երևանում՝ Հաճախորդին հարմար ցանկացած վայրից: Կարող եք ընտրել նաև սեփական երթուղին: Կկազմակերպենք տուրը: 💰 Գինը. • խմբերի դեպքում. 1 անձը՝ 4 200 դրամ: 🐣 Մինչև 5 տարեկան 1 երեխայի համար տուրն անվճար է: Երկրորդ երեխայի համար նախատեսված է 50% զեղչ: 🐤 6-ից 10 տարեկան 1 երեխայի համար նախատեսված է 50% զեղչ: • Անհատական էքսկուրսիայի գինը ճշտեք՝ զանգահարելով 033 121 033 (Beeline): Կամ մեզ զանգ թողեք՝ ետ կզանգահարենք: 📝 Պայմանները. Հրապարակային օֆերտա ՊԱՏՎԻՐԵԼ ԱՌԱՋԻԿԱ ԷՔՍԿՈՒՐՍԻԱՆ
Գնում ենք՝ բացահայտելու Լոռի աշխարհի անկրկնելի բնությունը և միջնադարյան անառիկ բերդը: Սաղմոսավանք Վանական համալիր է Արագածոտնի մարզի Սաղմոսավան գյուղում: Ըստ ավանդության, Սաղմոսավանքը հիմնադրել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, երբ թողել է Ամենայն Հայոց Հայրապետական աթոռը։ Նա ճգնել է Արագած լեռան լանջերին եւ ձմռան ցրտաշունչ եղանակին իջել Քասախի կիրճը։ Եվ այստեղ կառուցել է երկու անապատ, մեկը՝ կիրճում, որ անվանվել է Լուսավորչի անապատ, մյուսը կիրճի եզրին, և քանի որ վերջինում մշտապես պարապում էին սաղմոսերգությամբ, այն կոչվեց Սաղմոսաց անապատ։ Սաղմոսը հոգևոր երգ է, քնարական բանաստեղծություն։ Աշխարհում միակ վանքն է, որ այստեղ հնչած սաղմոսների անունով Սաղմոսավանք է կոչվել: Եվ իսկապես, վանական այս համալիրը հրաշալի ակուստիկա ունի: Այն միջնադարյան ամենահարուստ և նշանավոր հոգևոր կենտրոններից էր: Հայոց այբուբենի հուշարձան Արձանախումբը գտնվում է Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում: Կառուցվել է 2005 թվականին՝ հայոց գրերի ստեղծման 1600-ամյակի առթիվ։ Հուշարձանը ներառում է հայոց այբուբենի 39 տառերի զարդաքանդակները և հայ մեծերի հուշարձանները։ Դենդրոպարկ Կայցելենք Էդմոն Լեոնովիչի անվան Սոճուտ Դենդրոայգին կամ Դենդրոպարկը, որը ստեղծվել է լեհ ինժեներ-անտառագետի կողմից 1931թ-ին և այժմ ներառում է շուրջ 500 բուսատեսակ՝ կազմելով հեքիաթային սիմֆոնիա ամենատարբեր ծառերից ու ծաղիկներից: Այգու 17.5 հա տարածքը բնական անտառ է, իսկ 15 հա՝ զարդանախշերով ծառեր։ Հատուկ արժեք ունի կալիֆորնիական սեքվոյան։ Իրար մոտ տնկած 5 վիթխարի ծառերը դեռ երիտասարդ են և բարձրություն են հավաքելու մի քանի հարյուր տարվա ընթացքում։ Բույսերի այս հավաքածուն իրենից գիտական մեծ հետաքրքրություն է ներկայացնում՝ հնարավորություն տալով ուսումնասիրել նոր կլիմայական պայմաններում աճող բույսերի զարգացման փոփոխությունները։ Լոռի բերդ Միջնադարյան անառիկ ամրոց է ներկայիս Լոռու մարզում՝ Ստեփանավանից 4,5 կմ հեռավորության վրա։ Հիմնադրվել է հավանաբար՝ 1005-1020 թթ.։ Լոռի բերդը ընդգրկում է 35 հա տարածություն, փռված է Ձորագետի և դրա վտակ Միսխանայի միջև, որոնց խորը կիրճերը երեք կողմից անմատչելի են դարձրել ամրոցը: Բացի բնական արգելքներից, միջնաբերդի կիրճերում կառուցվել են նաև արհեստական պատնեշներ: Պարսպի երկարությամբ փորվել է ջրի խանդակ: Պահպանվել են ընդհանուր բաղնիքի տաք և սառը ջրի խողովակների տեղերը: Կառուցվել է նաև գետնուղի, որը հասել է մինչև Միսխանա գետն ու ավարտվել աշտարականման կառույցով: Այն օգտագործել են արտաքին աշխարհի հետ կապ պահպանելու և, անհրաժեշտության դեպքում, խմելու ջուր ձեռք բերելու համար: 1236թ. մոնղոլական բանակը գրավեց և հիմնահատակ ավերեց քաղաքը: 1562—1734 թվականներին Լոռին, որպես ռազմական կարևոր ամրոց, անցել է մե՛րթ թուրքերին, մե՛րթ պարսիկներին, երբեմն՝ վրացիներին։ ՊԱՏՎԻՐԵԼ ԱՅՍ ԷՔՍԿՈՒՐՍԻԱՆ ՈՒշադրություն Տուրից առաջ կատարում ենք ջերմաչափում: 37,1℃ և բարձր ջերմությամբ մասնակիցներին արգելում ենք տրանսպորտ բարձրանալ: Հղումով անցեք և իմացեք, թե ինչու՞ այս էքսկուրսիան ձեռք բերել մեր ընկերությունից: Ինչո՞վ ենք տարբերվում նմանատիպ առաջարկ տրամադրողներից: 🕑 Էքսկուրսիայի տևողությունը. 11-12 ժամ 🎢 Ընդհանուր անցնում ենք. 300 կմ 🌞 Էքսկուրսիայի սկիզբ. 08:00 🌙 Էքսկուրսիայի հավանական ավարտ. 20:00 👉 Մեկնարկի վայր. մ. Երիտասարդական, Ավ. Իսահակյանի արձանի դիմաց 👈 Ավարտի վայր. մ. Երիտասարդական, Ավ. Իսահակյանի արձանի դիմաց ☑ Էքսկուրսիայի գնի մեջ ներառված են. 🔳 հարկեր և տուրքեր, 🔳 տեղափոխում հարմարավետ ավտոբուսով և/կամ միկրոավտոբուսներով` ապահովված օդափոխիչով և հարմար թիկնաթոռներով, 🔳 խումբն ուղեկցող արհեստավարժ խմբավարի/էքսկուրսավարի ծառայություն, 🔳 հեռախոսահամար՝ տուրի ընթացքում կամ տուրից հետո գիդի և/կամ վարորդի աշխատանքից դժգոհելու կամ առաջարկությունների համար: Զանգ թողեք՝ ետ կզանգահարենք: Կապը տնօրենի հետ է, 🔳 ջերմաչափում (հեռավար), 🔳 Wi-Fi կապ, 🔳 շշով ջուր, 🔳 դիմակ, 🔳 ձեռնոց, 🔳 միանգամյա օգտագործման թաց անձեռոցիկներ (անսահմանափակ), 🔳 մեկանգամյա անհատական օգտագործման հերմետիկ փակվող պլաստիկ տոպրակ/անջրանցիկ պարկ թափոնների համար, 🔳 ալկոգել (անսահմանափակ): ☐ Էքսկուրսիայի գնի մեջ ներառված չեն.  🔳 Դենդրոպարկի մուտքի վճարը. 500 դրամ, 🔳 Լոռի բերդի մուտքի վճարը. 650 դրամ (վճարը երեխայի համար. 100 դրամ, թոշակառուի համար. 150 դրամ), 🔳 սնունդ (ներառվում է Հաճախորդի ցանկությամբ), 🔳 ապահովագրություն (ներառվում է Հաճախորդի ցանկությամբ): 💡 Խորհուրդ. ՈՒնեցեք սնունդ, ջուր, մեկանգամյա սպասք: Եկեղեցիներ այցելելիս խորհուրդ է տրվում չկրել բաց հագուստ։ Ցանկալի է՝ կանայք իրենց հետ ունենան գլխաշոր: 🕝 Ե՞րբ է կազմակերպվում. • Այս տուրը խմբային կազմակերպվում է հանգստյան օրերին 16 (կամ ավել) մասնակիցների համար։ • Այս տուրը խմբային կազմակերպվում է ամեն օր նույն "համայնքի" (կոլեկտիվի անդամներ, ընտանիքներ, աշակերտներ, ուսանողներ, հյուրեր արտասահմանից) անդամների համար: • Այս տուրն անհատական կազմակերպվում է ամեն օր: 🚐 Ի՞նչ ավտոմեքենայով. • Խմբային տուրը կազմակերպվում է Mercedes Sprinter 17 (կամ ավել) նստատեղերով ավտոմեքենայով: • Անհատական տուրը կազմակերպվում է Հաճախորդի ընտրած ավտոմեքենայով: Տուրը սկսվում և ավարտվում է Երևանում՝ Հաճախորդին հարմար ցանկացած վայրից: Կարող եք ընտրել նաև սեփական երթուղին: Կկազմակերպենք տուրը: 💰 Գինը. • խմբերի դեպքում. 1 անձը՝ 5 800 դրամ: 🐣 Մինչև 5 տարեկան 1 երեխայի համար տուրն անվճար է: Երկրորդ երեխայի համար նախատեսված է 50% զեղչ: 🐤 6-ից 10 տարեկան 1 երեխայի համար նախատեսված է 50% զեղչ: • Անհատական էքսկուրսիայի գինը ճշտեք՝ զանգահարելով 033 121 033 (Beeline): Կամ մեզ զանգ թողեք՝ ետ կզանգահարենք: 📝 Պայմանները. Հրապարակային օֆերտա ՊԱՏՎԻՐԵԼ ԱՅՍ ԷՔՍԿՈՒՐՍԻԱՆ
Խոր Վիրապի վանք Էքսկուրսիան սկսենք դեպի Խոր Վիրապ ուղևորությունով՝ վանք, որը գտնվում է Թուրքիայի հետ սահմանին մոտ։ Վանքը հայտնի է իր տեղակայմամբ. բիբլիական Արարատ լեռան ստորոտին, որի վրա, ըստ ավանդության, համաշխարհային ջրհեղեղից հետո հանգրվանեց Նոյն իր տապանով։ Վանքը գտնվում է ստորգետնյա բանտի վրա, որտեղ Հայոց Տրդատ III հեթանոս թագավորը բանտարկել էր Սուրբ Գրիգոր Լուսավորչին` քրիստոնեության քարոզչության համար։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը Խոր Վիրապում անցկացրել է 13 տարի։ Երբ թագավորը ծանր հիվանդացավ, քույրը երազում տեսավ, որ Տրդատին կբուժի միայն Գրիգորը: Գրիգորը առ Աստված իր հավատքով առողջացրեց Տրդատին, ինչից հետո վերջինս մկրտվեց և քրիստոնեությունը դարձրեց պետական կրոն։ 301թ. Հայաստանը դարձավ առաջին երկիրը, որ պաշտոնապես ընդունեց քրիստոնեությունը։ Արենի գյուղ Արենին Վայոց ձորի հին և նշանավոր գյուղերից է: Հնում Արենին գտնվել է այժմյան գյուղից կես կմ հյուսիս՝ բլրի վրա, որտեղ մինչ օրս կանգուն է ճարտարապետ Մոմիկի կողմից 1321թ. կառուցված սուրբ Աստվածածին եկեղեցին։ 2004 թվականից սկսած, հոկտեմբեր ամսին Արենի գյուղում կազմակերպվում է գինու փառատոն։ 21-րդ դարի սկզբին Արենիում հայտնաբերվեց բրոնզե դարի մարդկային աճյուններով քարանձավը (մ.թ.ա. 3-4-րդ դ.)։ Նորավանք և Թռչունների քարանձավ Նորավանքը վանական համալիր է, որը հիմնադրվել է 1205 թվականին։ Վանական համալիրի տարածքում առաջին շինությունը Սուրբ Կարապետ եկեղեցին է, որը հիմնադրվել է 1227թ.։ 1275թ. եկեղեցու կողքին կառուցեցին Սուրբ Գրիգոր ժամը, իսկ 1339թ. ավարտեցին Սուրբ Աստվածածին եկեղեցու կառուցումը՝ ճարտարապետ Մոմիկի վերջին ստեղծագործությունը։ Գիդը կպատմի ճարտարապետ Մոմիկի և իշխանի աղջկա սիրո պատմությունը: Ի տարբերություն քրիստոնեական պատկերագրության սկզբունքի, որով կերտվում էին Հայր Աստծո խորհրդանշական պատկերներ (աջ ձեռք, լույսի շող և այլն), Մոմիկը նրան պատկերում է իրական` մորուքավոր մարդու կերպարանքով։ Նորավանքի գավթի Հայր Աստծո պատկերաքանդակը աշխարհում եզակիներից է: 2008թ. սեպտեմբերին Թռչունների քարանձավում հայտնաբերվել է աշխարհում ամենահին՝ 5500 տարեկան կոշիկը։ Արենի-1 քարանձավում հայտնաբերվել է աշխարհի ամենահին գինու գործարանը, որտեղ գինի են արտադրել ավելի քան վեց հազար տարի առաջ։ Տաթևի վանական համալիր Տաթևի վանքը IX դարի պատմական հուշարձան է, հայ ճարտարապետության բացառիկ նմուշ, հնագույն հոգևոր կենտրոններից մեկը, ինչպես նաև՝ միջնադարյան Հայաստանի ամենամեծ համալսարանը: Տաթևի համալիրի պահպանված հնագույն կառույցը Պողոս-Պետրոս տաճարն է, որը հիմնադրվել է 895թ.: 906թ. կառուցվել է «Գավազան» ճոճվող սյուն-հուշարձանը: Գիդը նաև կպատմի սրա գաղտնիքը: 2010թ. շահագործման է հանձնվել «Տաթևեր» ճոպանուղին, որը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղի, որը շարժվում է առանց կանգառի։ Ի դեպ, ռեկորդային է ոչ միայն օդուղու երկարությունը՝ 5752 մ, այլև կառուցման ժամկետները՝ ընդամենը 10 ամիս։ Օդուղով կարելի է վանքի տարածք հասնել 12 րոպեում։ ՊԱՏՎԻՐԵԼ ԱՅՍ ԷՔՍԿՈՒՐՍԻԱՆ ՈՒշադրություն Տուրից առաջ կատարում ենք ջերմաչափում: 37,1℃ և բարձր ջերմությամբ մասնակիցներին արգելում ենք տրանսպորտ բարձրանալ: Հղումով անցեք և իմացեք, թե ինչու՞ այս էքսկուրսիան ձեռք բերել մեր ընկերությունից: Ինչո՞վ ենք տարբերվում նմանատիպ առաջարկ տրամադրողներից: 🕑 Էքսկուրսիայի տևողությունը. 15 ժամ 🎢 Ընդհանուր անցնում ենք. 530 կմ 🌞 Էքսկուրսիայի սկիզբ. 07:00 🌙 Էքսկուրսիայի հավանական ավարտ. 22:00 👉 Մեկնարկի վայր. մ. Երիտասարդական, Ավ. Իսահակյանի արձանի դիմաց 👈 Ավարտի վայր. մ. Երիտասարդական, Ավ. Իսահակյանի արձանի դիմաց ☑ Էքսկուրսիայի գնի մեջ ներառված են. 🔳 հարկեր և տուրքեր, 🔳 տեղափոխում հարմարավետ ավտոբուսով և/կամ միկրոավտոբուսներով` ապահովված օդափոխիչով և հարմար թիկնաթոռներով, 🔳 խումբն ուղեկցող արհեստավարժ խմբավարի/էքսկուրսավարի ծառայություն, 🔳 հեռախոսահամար՝ տուրի ընթացքում կամ տուրից հետո գիդի և/կամ վարորդի աշխատանքից դժգոհելու կամ առաջարկությունների համար: Զանգ թողեք՝ ետ կզանգահարենք: Կապը տնօրենի հետ է, 🔳 ջերմաչափում (հեռավար), 🔳 Wi-Fi կապ, 🔳 շշով ջուր, 🔳 դիմակ, 🔳 ձեռնոց, 🔳 միանգամյա օգտագործման թաց անձեռոցիկներ (անսահմանափակ), 🔳 մեկանգամյա անհատական օգտագործման հերմետիկ փակվող պլաստիկ տոպրակ/անջրանցիկ պարկ թափոնների համար, 🔳 ալկոգել (անսահմանափակ): ☐ Էքսկուրսիայի գնի մեջ ներառված չեն.  🔳 Թռչունների քարանձավի մուտքի վճարը. 1500 դրամ, 🔳 «ՏաԹևեր» ճոպանուղու երկկողմանի երթի վճարը. 7000 դրամ (վճարը մինչև 110 սմ հասակ ունեցողների համար. 100 դրամ), մեկ ուղղության վճարը. 5500 դրամ, 🔳 սնունդ (ներառվում է Հաճախորդի ցանկությամբ), 🔳 ապահովագրություն (ներառվում է Հաճախորդի ցանկությամբ): N.B. Ըստ ցանկության եք օգտվում ճոպանուղուց. ավտոմեքենան տուրի մասնակիցներին հասցնում է մինչև Տաթևի վանական համալիրի մուտք: Նրանք, ովքեր ճոպանուղով կհասնեն վանական համալիր՝ կմիանան ավտոմեքենայով տեղ հասած տուրի մասնակիցներին: 💡 Խորհուրդ. ՈՒնեցեք սնունդ, ջուր, մեկանգամյա սպասք: Եկեղեցիներ այցելելիս խորհուրդ է տրվում չկրել բաց հագուստ։ Ցանկալի է՝ կանայք իրենց հետ ունենան գլխաշոր: 🕝 Ե՞րբ է կազմակերպվում. • Այս տուրը խմբային կազմակերպվում է հանգստյան օրերին 16 (կամ ավել) մասնակիցների համար։ • Այս տուրը խմբային կազմակերպվում է ամեն օր նույն "համայնքի" (կոլեկտիվի անդամներ, ընտանիքներ, աշակերտներ, ուսանողներ, հյուրեր արտասահմանից) անդամների համար: • Այս տուրն անհատական կազմակերպվում է ամեն օր: 🚐 Ի՞նչ ավտոմեքենայով. • Խմբային տուրը կազմակերպվում է Mercedes Sprinter 17 (կամ ավել) նստատեղերով ավտոմեքենայով: • Անհատական տուրը կազմակերպվում է Հաճախորդի ընտրած ավտոմեքենայով: Տուրը սկսվում և ավարտվում է Երևանում՝ Հաճախորդին հարմար ցանկացած վայրից: Կարող եք ընտրել նաև սեփական երթուղին: Կկազմակերպենք տուրը: 💰 Գինը. • խմբերի դեպքում. 1 անձը՝ 8 300 դրամ: 🐣 Մինչև 5 տարեկան 1 երեխայի համար տուրն անվճար է: Երկրորդ երեխայի համար նախատեսված է 50% զեղչ: 🐤 6-ից 10 տարեկան 1 երեխայի համար նախատեսված է 50% զեղչ: • Անհատական էքսկուրսիայի գինը ճշտեք՝ զանգահարելով 033 121 033 (Beeline): Կամ մեզ զանգ թողեք՝ ետ կզանգահարենք: 📝 Պայմանները. Հրապարակային օֆերտա ՊԱՏՎԻՐԵԼ ԱՅՍ ԷՔՍԿՈՒՐՍԻԱՆ
Ախթալայի վանական համալիր Վանական համալիրը գտնվում է Լոռու մարզի Ախթալա քաղաքում։ Ախթալան (թուրքերեն աղ թալա` սպիտակ բացատ) մինչև XV դ. հիշատակվում է Պղնձահանք անունով (ավանդազրույցներից մեկի համաձայն` Նյու Յորքի Ազատության արձանը ֆրանսիացիները ձուլել են Ախթալայի պղնձից): Ախթալայի վանական հուշարձանախմբում ներդաշնակ միահյուսվել են հայկական, վրացական ու բյուզանդական ճարտարապետության տարրերը։ Սա հայ քաղքեդոնական (ուղղափառ) ճարտարապետության և կերպարվեստի արժեքավոր նմուշներից է: Ախթալայի վանական համալիրի գլխավոր կառույցը Ս. Աստվածածին եկեղեցին է: Սուրբ Աստվածածին վանքը եղել է Հյուսիսային Հայաստանի ամենախոշոր քաղկեդոնիկ վանքը. XII–XIII դդ. կատարել է հոգևոր, կրթական ու մշակութային զգալի դեր: Վանքում հավասարապես ուսումնասիրվել է հայկական և վրացական մատենագրություն: Որմնանկարների մեծության, ոճի, ինչպես նաև հարստության և սյուժեների բազմազանության և պահպանվածության տեսանկյունից նմանը չկա ոչ միայն Հայաստանում, այլև ողջ Կովկասի տարածաշրջանում: Ախթալայում է պահվել քրիստոնեական նշանավոր սրբություն համարվող Աստվածընկալ Սուրբ Խաչը: Ախթալայի վանական համալիրում Սերգեյ Փարաջանովը նկարահանել է «Նռան գույնի» որոշ տեսարաններ։ Հաղպատի վանական համալիր Գտնվում է Լոռու մարզի Հաղպատ գյուղի հարավարևելյան բարձրադիր մասում: Կառուցվել է X դարի 2-րդ կեսին: Միջնադարյան Հայաստանի հոգևոր, մշակութային և գիտաուսումնական խոշոր կենտրոն է եղել: Այստեղ ուսուցանել են քերականություն, հռետորություն, փիլիսոփայություն, աստվածաբանություն, երաժշտություն և այլ առարկաներ։ Հաղպատը հայտնի էր նաև իր մանրանկարչական դպրոցով։ Հաղպատի գրադարանը միջնադարյան հայ ձեռագրերի գանձարաններից ամենահարուստն էր: Հաղպատի վանքը բացառիկ հուշարձաններից է, որտեղ պահպանվել է միջնադարյան բաղնիքը: Հաղպատի վանքի հետ է կապվում միջնադարյան Հայաստանի ամենանշանավոր աշուղներից մեկի` Սայաթ-Նովայի անունը, ով 1768 թ.-ից ապրել է Հաղպատում` որպես վանական և ապա` լուսարար: Ասում են, թե Սուրբ Գրիգոր եկեղեցու պատի երկարությամբ մեկ ոտնաթաթի տեղ կա, իսկ պատին` անցքեր: Ավանդության համաձայն` ովքեր անցքերից բռնվելով կկարողանան անցնել նեղ պատի վրայով, նրանց երազանքը կկատարվի: Բազմաթիվ այցելուներ, վանք գալով, փորձում են հաղթահարել նեղ պատը՝ հավատալով իրենց երազանքի կատարմանը: Սանահինի վանական համալիր Գտնվում է Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասում (նախկին Սանահին գյուղ): Ըստ ժողովրդական ստուգաբանության՝ «Սանահին» նշանակում է` սա նրանից (Հաղպատից) հին, նաև՝ սան-հին, հին կաթսա: Կառուցվել է X դարի 2-րդ կեսին, եղել է Հայաստանի կարևոր հոգևոր և մշակութային և գիտակրթական նշանավոր կենտրոններից մեկը: Դասավանդվել են աստվածաբանություն, փիլիսոփայություն, հռետորական արվեստ, երաժշտություն, բժշկություն, տոմարագիտություն և այլ գիտություններ: Գրատուն-մատենադարանում պահվել են ոչ միայն գրքեր ու ձեռագրեր, այլև` վանքի արժեքավոր իրեր, նշխարներ, մասունքներ: Հայկական գրատների մեջ հնագույնն է, իսկ հատակագծային չափերով՝ ամենամեծը: Սանահինի վանքի հետ է կապվում միջնադարյան Հայաստանի ամենանշանավոր աշուղներից մեկի` Սայաթ-Նովայի անունը, ով փոքր հասակում ուսում է ստացել այստեղ: Թեև Սանահինի, ինչպես նաև ոչ հեռու գտնվող Հաղպատի վանական համալիրները պատմական միևնույն ժամանակաշրջանի ուղերձի ու ոգու կրողներն են, սակայն յուրաքանչյուրն ունեցել է ուրույն դերակատարություն` որպես նշանավոր գիտակրթական, մշակութային և հոգևոր կենտրոն։ Հաղպատի (1996թ.) և Սանահինի (1999թ.) վանական համալիրները, որպես մեկ հուշարձանախումբ, գրանցված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում` որպես մարդկության կողմից ստեղծված բացառիկ, համընդգրկուն արժեքներ։ Օձունի վանք Սանահինի և Հաղպատի վանքերից ոչ հեռու գտնվող Օձուն գյուղի կենտրոնական բարձրադիր մասում գտնվում է Օձունի Ս. Աստվածածին եկեղեցին: Կառուցման ժամանակի վերաբերյալ հավաստի տեղեկություններ հայտնի չեն։ Ըստ ճարտարապետական հորինվածքի, դեկորատիվ հարդարանքի և ժամանակագրման հետ առնչվող այլ տվյալների եկեղեցին թվագրվում է VIդ. վերջ։ Աչքի է ընկնում VI-VIIդդ. վաղ քրիստոնեական արվեստին բնորոշ պատկերաքանդակների և զարդաքանդակների բազմազանությամբ, որոնք կիրառված են չափի բացառիկ զգացումով: Այստեղ կա շուրջ 25 քանդակ 4-րդ դարից պահպանված: Մանուկ Հիսուսի հետ Աստվածամոր քանդակն աշխարհում հնագույններից մեկն է համարվում: - Առաջին հայացքից թվում է, թե Հայաստանի բոլոր վանքերն ու եկեղեցիները նման են իրար, բայց միայն առաջին հայացքից... Իրականում յուրաքանչյուրն ունի իր առանձին պատմությունը, իր սրբություններն ու իր հերոսները... - ՊԱՏՎԻՐԵԼ ԱՌԱՋԻԿԱ ԷՔՍԿՈՒՐՍԻԱՆ ՈՒշադրություն Տուրից առաջ կատարում ենք ջերմաչափում: 37,1℃ և բարձր ջերմությամբ մասնակիցներին արգելում ենք տրանսպորտ բարձրանալ: Հղումով անցեք և իմացեք, թե ինչու՞ այս էքսկուրսիան ձեռք բերել մեր ընկերությունից: Ինչո՞վ ենք տարբերվում նմանատիպ առաջարկ տրամադրողներից: 🕑 Էքսկուրսիայի տևողությունը. 12-13 ժամ 🎢 Ընդհանուր անցնում ենք. 400 կմ 🌞 Էքսկուրսիայի սկիզբ. 07:00 🌙 Էքսկուրսիայի հավանական ավարտ. 20:00 👉 Մեկնարկի վայր. մ. Երիտասարդական, Ավ. Իսահակյանի արձանի դիմաց 👈 Ավարտի վայր. մ. Երիտասարդական, Ավ. Իսահակյանի արձանի դիմաց ☑ Էքսկուրսիայի գնի մեջ ներառված են. 🔳 հարկեր և տուրքեր, 🔳 տեղափոխում հարմարավետ ավտոբուսով և/կամ միկրոավտոբուսներով` ապահովված օդափոխիչով և հարմար թիկնաթոռներով, 🔳 խումբն ուղեկցող արհեստավարժ խմբավարի/էքսկուրսավարի ծառայություն, 🔳 հեռախոսահամար՝ տուրի ընթացքում կամ տուրից հետո գիդի և/կամ վարորդի աշխատանքից դժգոհելու կամ առաջարկությունների համար: Զանգ թողեք՝ ետ կզանգահարենք: Կապը տնօրենի հետ է, 🔳 ջերմաչափում (հեռավար), 🔳 Wi-Fi կապ, 🔳 շշով ջուր, 🔳 դիմակ, 🔳 ձեռնոց, 🔳 միանգամյա օգտագործման թաց անձեռոցիկներ (անսահմանափակ), 🔳 մեկանգամյա անհատական օգտագործման հերմետիկ փակվող պլաստիկ տոպրակ/անջրանցիկ պարկ թափոնների համար, 🔳 ալկոգել (անսահմանափակ): ☐ Էքսկուրսիայի գնի մեջ ներառված չեն.  🔳 սնունդ (ներառվում է Հաճախորդի ցանկությամբ), 🔳 ապահովագրություն (ներառվում է Հաճախորդի ցանկությամբ): 💡 Խորհուրդ. ՈՒնեցեք սնունդ, ջուր, մեկանգամյա սպասք: Եկեղեցիներ այցելելիս խորհուրդ է տրվում չկրել բաց հագուստ։ Ցանկալի է՝ կանայք իրենց հետ ունենան գլխաշոր: 🕝 Ե՞րբ է կազմակերպվում. • Այս տուրը խմբային կազմակերպվում է հանգստյան օրերին 16 (կամ ավել) մասնակիցների համար։ • Այս տուրը խմբային կազմակերպվում է ամեն օր նույն "համայնքի" (կոլեկտիվի անդամներ, ընտանիքներ, աշակերտներ, ուսանողներ, հյուրեր արտասահմանից) անդամների համար: • Այս տուրն անհատական կազմակերպվում է ամեն օր: 🚐 Ի՞նչ ավտոմեքենայով. • Խմբային տուրը կազմակերպվում է Mercedes Sprinter 17 (կամ ավել) նստատեղերով ավտոմեքենայով: • Անհատական տուրը կազմակերպվում է Հաճախորդի ընտրած ավտոմեքենայով: Տուրը սկսվում և ավարտվում է Երևանում՝ Հաճախորդին հարմար ցանկացած վայրից: Կարող եք ընտրել նաև սեփական երթուղին: Կկազմակերպենք տուրը: 💰 Գինը. • խմբերի դեպքում. 1 անձը՝ 6 700 դրամ: 🐣 Մինչև 5 տարեկան 1 երեխայի համար տուրն անվճար է: Երկրորդ երեխայի համար նախատեսված է 50% զեղչ: 🐤 6-ից 10 տարեկան 1 երեխայի համար նախատեսված է 50% զեղչ: • Անհատական էքսկուրսիայի գինը ճշտեք՝ զանգահարելով 033 121 033 (Beeline): Կամ մեզ զանգ թողեք՝ ետ կզանգահարենք: 📝 Պայմանները. Հրապարակային օֆերտա ՊԱՏՎԻՐԵԼ ԱՌԱՋԻԿԱ ԷՔՍԿՈՒՐՍԻԱՆ
Սևանա լիճ Առավոտյան կուղևորվենք դեպի Հայաստանի մարգարիտ՝ կապուտաչյա Սևան։ Սևանը՝ Հայկական լեռնաշխարհի քաղցրահամ լիճը, ամենամեծն է Կովկասում։ Այն հանդիսանում է քաղցրահամ ջրի խոշոր աղբյուրը տարածաշրջանում։ Կայցելենք Սևանավանք, որը գտնվում է Սևանա լճի հարավարևմտյան ափին՝ Սևանի թերակղզում, որն ավելի վաղ հանդիսանում էր փոքրիկ կղզի։ Վանքը հիմնադրվել է 874 թ.-ին։ Վանքում որոշ ժամանակ ապրել է Հայաստանի թագավոր Աշոտ II Երկաթը։ Ապաստարանի պատերի մոտ նա մարտնչել է արաբ զինվորների դեմ, ովքեր մոտեցել էին Սևանա լճի ափին։ XIV-XVII դարերում վանքի պատերը քանդվեցին: Այսօր վանքը կրկին գործում է, ընդ որում, ներսում գործում է Վազգեն I–ի անվան հոգևոր ճեմարանը։ Նորատուսի խաչքարեր Հաջորդ կանգառը Նորատուսում (Նորադուզ) է՝ հայկական միջնադարյան գերեզմանոց համանուն գյուղում, Գավառ քաղաքից և Սևանա լճից քիչ հեռու: Գերեզմանատունը, որտեղ գտնվող խաչքարերը թվագրվում են 10-18-րդ դարերով, այժմ համարվում է խաչքարերի ամենամեծ համալիրը Հայաստանում։ Հայրավանք վանական համալիր Ինչպես նաև կայցելենք Հայրավանք՝ մեկ այլ գյուղ Գեղարքունիքի մարզում։ Գյուղի պատմությունը սերտորեն կապված է Հայրավանքի Սբ. Ստեփանոս եկեղեցու հետ (կառուցված 9-րդ դարում): Սբ. Ստեփանոս եկեղեցին քառակոնք կենտրոնագմբեթ հորինվածք է և համարվում է հայկական ճարտարապետության եզակի նմուշներից, կառուցված է բազալտից, իսկ կամարներն ու գմբեթը՝ սրբատաշ տուֆից։ Հայրավանքի բակում կան 16-րդ դարի տապանաքարեր ու խաչքարեր։ ՊԱՏՎԻՐԵԼ ԱՌԱՋԻԿԱ ԷՔՍԿՈՒՐՍԻԱՆ ՈՒշադրություն Տուրից առաջ կատարում ենք ջերմաչափում: 37,1℃ և բարձր ջերմությամբ մասնակիցներին արգելում ենք տրանսպորտ բարձրանալ: Հղումով անցեք և իմացեք, թե ինչու՞ այս էքսկուրսիան ձեռք բերել մեր ընկերությունից: Ինչո՞վ ենք տարբերվում նմանատիպ առաջարկ տրամադրողներից: 🕑 Էքսկուրսիայի տևողությունը. 5-6 ժամ 🎢 Ընդհանուր անցնում ենք. 220 կմ 🌞 Էքսկուրսիայի սկիզբ. 09:00 🌙 Էքսկուրսիայի հավանական ավարտ. 15:00 👉 Մեկնարկի վայր. մ. Երիտասարդական, Ավ. Իսահակյանի արձանի դիմաց 👈 Ավարտի վայր. մ. Երիտասարդական, Ավ. Իսահակյանի արձանի դիմաց ☑ Էքսկուրսիայի գնի մեջ ներառված են. 🔳 հարկեր և տուրքեր, 🔳 տեղափոխում հարմարավետ ավտոբուսով և/կամ միկրոավտոբուսներով` ապահովված օդափոխիչով և հարմար թիկնաթոռներով, 🔳 խումբն ուղեկցող արհեստավարժ խմբավարի/էքսկուրսավարի ծառայություն, 🔳 հեռախոսահամար՝ տուրի ընթացքում կամ տուրից հետո գիդի և/կամ վարորդի աշխատանքից դժգոհելու կամ առաջարկությունների համար: Զանգ թողեք՝ ետ կզանգահարենք: Կապը տնօրենի հետ է, 🔳 ջերմաչափում (հեռավար), 🔳 Wi-Fi կապ, 🔳 շշով ջուր, 🔳 դիմակ, 🔳 ձեռնոց, 🔳 միանգամյա օգտագործման թաց անձեռոցիկներ (անսահմանափակ), 🔳 մեկանգամյա անհատական օգտագործման հերմետիկ փակվող պլաստիկ տոպրակ/անջրանցիկ պարկ թափոնների համար, 🔳 ալկոգել (անսահմանափակ): ☐ Էքսկուրսիայի գնի մեջ ներառված չեն.  🔳 սնունդ (ներառվում է Հաճախորդի ցանկությամբ), 🔳 ապահովագրություն (ներառվում է Հաճախորդի ցանկությամբ): 💡 Խորհուրդ. ՈՒնեցեք սնունդ, ջուր, մեկանգամյա սպասք: Եկեղեցիներ այցելելիս խորհուրդ է տրվում չկրել բաց հագուստ։ Ցանկալի է՝ կանայք իրենց հետ ունենան գլխաշոր: 🕝 Ե՞րբ է կազմակերպվում. • Այս տուրը խմբային կազմակերպվում է հանգստյան օրերին 16 (կամ ավել) մասնակիցների համար։ • Այս տուրը խմբային կազմակերպվում է ամեն օր նույն "համայնքի" (կոլեկտիվի անդամներ, ընտանիքներ, աշակերտներ, ուսանողներ, հյուրեր արտասահմանից) անդամների համար: • Այս տուրն անհատական կազմակերպվում է ամեն օր: 🚐 Ի՞նչ ավտոմեքենայով. • Խմբային տուրը կազմակերպվում է Mercedes Sprinter 17 (կամ ավել) նստատեղերով ավտոմեքենայով: • Անհատական տուրը կազմակերպվում է Հաճախորդի ընտրած ավտոմեքենայով: Տուրը սկսվում և ավարտվում է Երևանում՝ Հաճախորդին հարմար ցանկացած վայրից: Կարող եք ընտրել նաև սեփական երթուղին: Կկազմակերպենք տուրը: 💰 Գինը. • խմբերի դեպքում. 1 անձը՝ 4 900 դրամ: 🐣 Մինչև 5 տարեկան 1 երեխայի համար տուրն անվճար է: Երկրորդ երեխայի համար նախատեսված է 50% զեղչ: 🐤 6-ից 10 տարեկան 1 երեխայի համար նախատեսված է 50% զեղչ: • Անհատական էքսկուրսիայի գինը ճշտեք՝ զանգահարելով 033 121 033 (Beeline): Կամ մեզ զանգ թողեք՝ ետ կզանգահարենք: 📝 Պայմանները. Հրապարակային օֆերտա ՊԱՏՎԻՐԵԼ ԱՌԱՋԻԿԱ ԷՔՍԿՈՒՐՍԻԱՆ
Սաղմոսավանք Վանական համալիր Արագածոտնի մարզի Սաղմոսավան գյուղում: Ըստ ավանդության, Սաղմոսավանքը հիմնադրել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, երբ թողել է Ամենայն Հայոց Հայրապետական աթոռը։ Նա ճգնել է Արագած լեռան լանջերին եւ ձմռան ցրտաշունչ եղանակին իջել Քասախի կիրճը։ Եվ այստեղ կառուցել է երկու անապատ, մեկը՝ կիրճում, որ անվանվել է Լուսավորչի անապատ, մյուսը կիրճի եզրին, և քանի որ վերջինում մշտապես պարապում էին սաղմոսերգությամբ, այն կոչվեց Սաղմոսաց անապատ։ Սաղմոսը հոգևոր երգ է, քնարական բանաստեղծություն։ Աշխարհում միակ վանքն է, որ այստեղ հնչած սաղմոսների անունով Սաղմոսավանք է կոչվել: Եվ իսկապես, վանական այս համալիրը հրաշալի ակուստիկա ունի: Այն միջնադարյան ամենահարուստ և նշանավոր հոգևոր կենտրոններից էր: Հովհաննավանք Վանական համալիր Արագածոտնի մարզի Օհանավան գյուղում: Վանքի ամենահին շինությունը կառուցված է 4-րդ դարի սկզբներին առաջին կաթողիկոս Սբ. Գրիգոր Լուսավորչի կողմից։ Այստեղ գործել են կրթական տարբեր տիպի դպրոցներ, բարձր տիպի դպրանոց, որտեղ ուսումնասիրվել են տոմարագիտություն, փիլիսոփայություն, երաժշտություն, բանասիրություն։ Հովհաննավանքը հայ գրչության նշանավոր կենտրոն է եղել, ունեցել է հարուստ մատենադարան։ Այստեղ գրված ձեռագրերից մի քանիսը պահպանվել են։ 17-րդ դարում այստեղ ապրել ու ստեղծագործել է պատմիչ Զաքարիա սարկավագ Քանաքեռցին, որը և գրել է Հովհաննավանքի պատմությունը։ Հովհաննավանքի գործունեությունը դադարել է 19-րդ դարի սկզբներից: Հայոց այբուբենի հուշարձան Արձանախումբը գտնվում է Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում: Կառուցվել է 2005 թվականին՝ հայոց գրերի ստեղծման 1600-ամյակի առթիվ։ Հուշարձանը ներառում է հայոց այբուբենի 39 տառերի զարդաքանդակները և հայ մեծերի հուշարձանները։ Քարի լիճ Գտնվում է Արագածոտնի մարզում, Արագած լեռան լանջին։ Բարձրությունը ծովի մակերևույթից 3207 մ է: Տարվա մեծ մասը լճի շուրջը ձնածածկ է, և լճի ջուրը բավականին սառն է: Լճի հարավային ափին է գտնվում Երևանի ֆիզիկայի ինստիտուտի Առաջնային տիեզերական ճառագայթների գրանցման ու հետազոտման կայանը: Գիդը կպատմի լեռների միջև վեճի հետաքրքիր լեգենդը: Ամբերդ Արագած լեռան հարավային լանջին է: Ամբերդ անունը բացատրվում է որպես "ամպի բարձրության բերդ": Հանդիպում է նաև Անբերդ տարբերակը՝ անառիկ, անմատչելի բերդ: Միջնադարյան ճարտարապետության հուշարձանը կառուցվել է որպես ամրոց, իսկ հետագայում դարձել է հայ ազնվական ընտանիքի` Պահլավունու նստավայրը: Առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում Ամբերդի լավ պահպանված բաղնիքը (կառուցված 10-11-րդ դարերում)՝ իր օժանդակ հարմարություններով, ջրամբարներով և կաթսայատնով: Բաղնիքը կառուցվել է սրբատաշ քարերով և ընդհատակյա ջեռուցման համակարգով: Ամբերդի ջուրը 4-5 կմ հեռավորությունից բաղնիք է բերվել կավե խողովակներով։ Իսկ տաք ջուրը լողասրահ` երկաթե խողովակներով։ Հնոցի ծուխը, անցնելով հատակի տակով, դուրս է եկել պատերի ծխնելույզներով` տաքացնելով լողասրահի հատակն ու պատերը։ Ուշագրավ է այն, որ Ամբերդում լավ է պահպանվել նաև դղյակի ջրահեռացման համակարգը: Ամբերդում գործել են արհեստագործական կենտրոններ, որոնց նպատակը եղել է հայկական բանակի սպառազինության և հանդերձավորման ապահովումը։ ՊԱՏՎԻՐԵԼ ԱՌԱՋԻԿԱ ԷՔՍԿՈՒՐՍԻԱՆ ՈՒշադրություն Տուրից առաջ կատարում ենք ջերմաչափում: 37,1℃ և բարձր ջերմությամբ մասնակիցներին արգելում ենք տրանսպորտ բարձրանալ: Հղումով անցեք և իմացեք, թե ինչու՞ այս էքսկուրսիան ձեռք բերել մեր ընկերությունից: Ինչո՞վ ենք տարբերվում նմանատիպ առաջարկ տրամադրողներից: 🕑 Էքսկուրսիայի տևողությունը. 8-9 ժամ 🎢 Ընդհանուր անցնում ենք. 170 կմ 🌞 Էքսկուրսիայի սկիզբ. 09:00 🌙 Էքսկուրսիայի հավանական ավարտ. 18:00 👉 Մեկնարկի վայր. մ. Երիտասարդական, Ավ. Իսահակյանի արձանի դիմաց 👈 Ավարտի վայր. մ. Երիտասարդական, Ավ. Իսահակյանի արձանի դիմաց ☑ Էքսկուրսիայի գնի մեջ ներառված են. 🔳 հարկեր և տուրքեր, 🔳 տեղափոխում հարմարավետ ավտոբուսով և/կամ միկրոավտոբուսներով` ապահովված օդափոխիչով և հարմար թիկնաթոռներով, 🔳 խումբն ուղեկցող արհեստավարժ խմբավարի/էքսկուրսավարի ծառայություն, 🔳 հեռախոսահամար՝ տուրի ընթացքում կամ տուրից հետո գիդի և/կամ վարորդի աշխատանքից դժգոհելու կամ առաջարկությունների համար: Զանգ թողեք՝ ետ կզանգահարենք: Կապը տնօրենի հետ է, 🔳 ջերմաչափում (հեռավար), 🔳 Wi-Fi կապ, 🔳 շշով ջուր, 🔳 դիմակ, 🔳 ձեռնոց, 🔳 միանգամյա օգտագործման թաց անձեռոցիկներ (անսահմանափակ), 🔳 մեկանգամյա անհատական օգտագործման հերմետիկ փակվող պլաստիկ տոպրակ/անջրանցիկ պարկ թափոնների համար, 🔳 ալկոգել (անսահմանափակ): ☐ Էքսկուրսիայի գնի մեջ ներառված չեն.  🔳 Ամբերդի մուտքի վճարը. 700 դրամ (վճարը երեխայի համար. 100 դրամ, թոշակառուի համար. 200 դրամ), 🔳 սնունդ (ներառվում է Հաճախորդի ցանկությամբ), 🔳 ապահովագրություն (ներառվում է Հաճախորդի ցանկությամբ): 💡 Խորհուրդ. ՈՒնեցեք սնունդ, ջուր, մեկանգամյա սպասք: Եկեղեցիներ այցելելիս խորհուրդ է տրվում չկրել բաց հագուստ։ Ցանկալի է՝ կանայք իրենց հետ ունենան գլխաշոր: 🕝 Ե՞րբ է կազմակերպվում. • Այս տուրը խմբային կազմակերպվում է հանգստյան օրերին 16 (կամ ավել) մասնակիցների համար։ • Այս տուրը խմբային կազմակերպվում է ամեն օր նույն "համայնքի" (կոլեկտիվի անդամներ, ընտանիքներ, աշակերտներ, ուսանողներ, հյուրեր արտասահմանից) անդամների համար: • Այս տուրն անհատական կազմակերպվում է ամեն օր: 🚐 Ի՞նչ ավտոմեքենայով. • Խմբային տուրը կազմակերպվում է Mercedes Sprinter 17 (կամ ավել) նստատեղերով ավտոմեքենայով: • Անհատական տուրը կազմակերպվում է Հաճախորդի ընտրած ավտոմեքենայով: Տուրը սկսվում և ավարտվում է Երևանում՝ Հաճախորդին հարմար ցանկացած վայրից: Կարող եք ընտրել նաև սեփական երթուղին: Կկազմակերպենք տուրը: 💰 Գինը. • խմբերի դեպքում. 1 անձը՝ 4 600 դրամ: 🐣 Մինչև 5 տարեկան 1 երեխայի համար տուրն անվճար է: Երկրորդ երեխայի համար նախատեսված է 50% զեղչ: 🐤 6-ից 10 տարեկան 1 երեխայի համար նախատեսված է 50% զեղչ: • Անհատական էքսկուրսիայի գինը ճշտեք՝ զանգահարելով 033 121 033 (Beeline): Կամ մեզ զանգ թողեք՝ ետ կզանգահարենք: 📝 Պայմանները. Հրապարակային օֆերտա ՊԱՏՎԻՐԵԼ ԱՌԱՋԻԿԱ ԷՔՍԿՈՒՐՍԻԱՆ
Էջմիածնի Մայր տաճար Հայ Առաքելական Եկեղեցու գլխավոր կրոնական շինությունն է, վաղ քրիստոնեության շրջանի հայ եկեղեցական ճարտարապետության կոթողներից մեկը, որի մի շարք լուծումներ հիմք հանդիսացան բազմաթիվ հայկական եկեղեցիների կառուցման համար։ Անտիկ Հայաստանի առաջին Մայր տաճարն է (բայց ոչ առաջին եկեղեցին) և համարվում է աշխարհի ամենահին Մայր տաճարներից մեկը: Տաճարը կառուցվել է IV դարի սկզբներին՝ Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց անմիջապես հետո՝ հեթանոսական տաճարի տեղում։ Սուրբ Գայանե եկեղեցի Սուրբ Գայանե եկեղեցին Հայ Առաքելական Եկեղեցու գլխավոր սրբավայրերից մեկն է, ինչպես նաև հայկական ճարտարապետության կարևոր հուշարձաններից մեկը: Սուրբ Գայանե եկեղեցին Էջմիածնի վանքի մի մասն է: Գայանեն քրիստոնեությունը քարոզող միանձնուհիների աբբան էր, որը փախել էր Հռոմից և այս վայրում դաժանաբար սպանվել հայ թագավոր Տրդատ III-ի հրամանով: Կառուցվել է 630 թվականին, Եզր կաթողիկոսի օրոք՝ տեղում եղած մատուռի փոխարեն, Սուրբ Գայանե կույսի գերեզմանի վրա։ Սուրբ Հռիփսիմե եկեղեցի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին գտնվում է Էջմիածին քաղաքի մուտքի մոտ: Կառուցվել է ի պատիվ նահատակ Հռիփսիմեի, ում գերեզմանը գտնվում է անմիջապես եկեղեցու խորանի տակ: Ըստ ավանդության, Հռիփսիմեն, լինելով քրիստոնյա, չցանկացավ դառնալ Հռոմի հեթանոս կայսր Դիոկղետիանոսի կինը: Փախչում է Հայաստան և քրիստոնեություն քարոզում: Կայսրը կույսի փախուստի մասին հայտնում է հայոց Տրդատ Գ Մեծ թագավորին և ասում, որ հայոց թագավորը հետ վերադարձնի նրան, բայց եթե ցանկանա, կարող է կնության առնել Հռիփսիմեին: Սակայն Հռիփսիմեն հրաժարվում է նաև հայոց թագավորի առաջարկներից և նահատակվում է որպես սուրբ և հավատարիմ քրիստոնյա: Զվարթնոցի տաճար Տաճարը կառուցվել է այն վայրում` ուր պատմիչների հավաստմամբ, Գրիգոր Լուսավորիչը հանդիպել է Հայոց Տրդատ թագավորին։ Այս հանդիպման ժամանակ էլ արքան քրիստոնեություն է ընդունել։ Նույն այդ ժամանակ էլ` 301 թ.-ին Հայաստանը դարձավ առաջին պետությունը, որը քրիստոնեությունը ընդունեց որպես պետական կրոն։ 2000 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կենտրոնի որոշմամբ, Զվարթնոցը Էջմիածնի Մայր տաճարի և Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Գայանե, Սուրբ Շողակաթ եկեղեցիների հետ գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում` նույն անվանակարգում։ Խոր Վիրապի վանք Վանքը հայտնի է իր տեղակայմամբ. բիբլիական Արարատ լեռան ստորոտին, որի վրա, ըստ ավանդության, համաշխարհային ջրհեղեղից հետո հանգրվանեց Նոյը իր տապանով։ Վանքը գտնվում է ստորգետնյա բանտի վրա, որտեղ Հայոց Տրդատ III հեթանոս թագավորը բանտարկել էր Սուրբ Գրիգոր Լուսավորչին` քրիստոնեության քարոզչության համար։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը Խոր Վիրապում անցկացրել է 13 տարի։ Երբ թագավորը ծանր հիվանդացավ, քույրը երազում տեսավ, որ Տրդատին կբուժի միայն Գրիգորը: Գրիգորը առ Աստված իր հավատքով առողջացրեց Տրդատին, ինչից հետո վերջինս մկրտվեց և քրիստոնեությունը դարձրեց պետական կրոն։ 301թ. Հայաստանը դարձավ առաջին երկիրը, որ պաշտոնապես ընդունեց քրիստոնեությունը։ ՊԱՏՎԻՐԵԼ ԱՌԱՋԻԿԱ ԷՔՍԿՈՒՐՍԻԱՆ ՈՒշադրություն Տուրից առաջ կատարում ենք ջերմաչափում: 37,1℃ և բարձր ջերմությամբ մասնակիցներին արգելում ենք տրանսպորտ բարձրանալ: Հղումով անցեք և իմացեք, թե ինչու՞ այս էքսկուրսիան ձեռք բերել մեր ընկերությունից: Ինչո՞վ ենք տարբերվում նմանատիպ առաջարկ տրամադրողներից: 🕑 Էքսկուրսիայի տևողությունը. 7-8 ժամ 🎢 Ընդհանուր անցնում ենք. 120 կմ 🌞 Էքսկուրսիայի սկիզբ. 09:00 🌙 Էքսկուրսիայի հավանական ավարտ. 17:00 👉 Մեկնարկի վայր. մ. Երիտասարդական, Ավ. Իսահակյանի արձանի դիմաց 👈 Ավարտի վայր. մ. Երիտասարդական, Ավ. Իսահակյանի արձանի դիմաց ☑ Էքսկուրսիայի գնի մեջ ներառված են. 🔳 հարկեր և տուրքեր, 🔳 տեղափոխում հարմարավետ ավտոբուսով և/կամ միկրոավտոբուսներով` ապահովված օդափոխիչով և հարմար թիկնաթոռներով, 🔳 խումբն ուղեկցող արհեստավարժ խմբավարի/էքսկուրսավարի ծառայություն, 🔳 հեռախոսահամար՝ տուրի ընթացքում կամ տուրից հետո գիդի և/կամ վարորդի աշխատանքից դժգոհելու կամ առաջարկությունների համար: Զանգ թողեք՝ ետ կզանգահարենք: Կապը տնօրենի հետ է, 🔳 ջերմաչափում (հեռավար), 🔳 Wi-Fi կապ, 🔳 շշով ջուր, 🔳 դիմակ, 🔳 ձեռնոց, 🔳 միանգամյա օգտագործման թաց անձեռոցիկներ (անսահմանափակ), 🔳 մեկանգամյա անհատական օգտագործման հերմետիկ փակվող պլաստիկ տոպրակ/անջրանցիկ պարկ թափոնների համար, 🔳 ալկոգել (անսահմանափակ): ☐ Էքսկուրսիայի գնի մեջ ներառված չեն.  🔳 Էջմիածնի Մայր տաճարի թանգարանի մուտքի վճարը. 1000 դրամ (վճարը երեխայի համար. 200 դրամ), 🔳 Զվարթնոցի տաճարի մուտքի վճարը. 650 դրամ (վճարը երեխայի համար. 100 դրամ, թոշակառուների համար. 150 դրամ), 🔳 սնունդ (ներառվում է Հաճախորդի ցանկությամբ), 🔳 ապահովագրություն (ներառվում է Հաճախորդի ցանկությամբ): 💡 Խորհուրդ. ՈՒնեցեք սնունդ, ջուր, մեկանգամյա սպասք: Եկեղեցիներ այցելելիս խորհուրդ է տրվում չկրել բաց հագուստ։ Ցանկալի է՝ կանայք իրենց հետ ունենան գլխաշոր: 🕝 Ե՞րբ է կազմակերպվում. • Այս տուրը խմբային կազմակերպվում է հանգստյան օրերին 16 (կամ ավել) մասնակիցների համար։ • Այս տուրը խմբային կազմակերպվում է ամեն օր նույն "համայնքի" (կոլեկտիվի անդամներ, ընտանիքներ, աշակերտներ, ուսանողներ, հյուրեր արտասահմանից) անդամների համար: • Այս տուրն անհատական կազմակերպվում է ամեն օր: 🚐 Ի՞նչ ավտոմեքենայով. • Խմբային տուրը կազմակերպվում է Mercedes Sprinter 17 (կամ ավել) նստատեղերով ավտոմեքենայով: • Անհատական տուրը կազմակերպվում է Հաճախորդի ընտրած ավտոմեքենայով: Տուրը սկսվում և ավարտվում է Երևանում՝ Հաճախորդին հարմար ցանկացած վայրից: Կարող եք ընտրել նաև սեփական երթուղին: Կկազմակերպենք տուրը: 💰 Գինը. • խմբերի դեպքում. 1 անձը՝ 4 600 դրամ: 🐣 Մինչև 5 տարեկան 1 երեխայի համար տուրն անվճար է: Երկրորդ երեխայի համար նախատեսված է 50% զեղչ: 🐤 6-ից 10 տարեկան 1 երեխայի համար նախատեսված է 50% զեղչ: • Անհատական էքսկուրսիայի գինը ճշտեք՝ զանգահարելով 033 121 033 (Beeline): Կամ մեզ զանգ թողեք՝ ետ կզանգահարենք: 📝 Պայմանները. Հրապարակային օֆերտա ՊԱՏՎԻՐԵԼ ԱՌԱՋԻԿԱ ԷՔՍԿՈՒՐՍԻԱՆ
Տաթևի վանական համալիր Տաթևի վանքը IX դարի պատմական հուշարձան է, հայ ճարտարապետության բացառիկ նմուշ, հնագույն հոգևոր կենտրոններից մեկը, ինչպես նաև՝ միջնադարյան Հայաստանի ամենամեծ համալսարանը: Տաթևի համալիրի պահպանված հնագույն կառույցը Պողոս-Պետրոս տաճարն է, որը հիմնադրվել է 895թ.: 906թ. կառուցվել է «Գավազան» ճոճվող սյուն-հուշարձանը: Գիդը նաև կպատմի սրա գաղտնիքը: 2010թ. շահագործման է հանձնվել «Տաթևեր» ճոպանուղին, որը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղի, որը շարժվում է առանց կանգառի։ Ի դեպ, ռեկորդային է ոչ միայն օդուղու երկարությունը՝ 5752 մ, այլև կառուցման ժամկետները՝ ընդամենը 10 ամիս։ Օդուղով կարելի է վանքի տարածք հասնել 12 րոպեում: Քարահունջ Զորաց քարերը (Քարահունջ) նախապատմական մեգալիթյան կառույց է, աշխարհի հնագույն աստղադիտարանը: Քարահունջը բաղկացած է մի քանի խումբ կառույցներից և առանձին կանգնած մինչև 3 մ բարձրությամբ, մինչև 10 տոննա զանգվածով 223 քարերից (84-ն ունեն անցքեր)։ ՊԱՏՎԻՐԵԼ ԱՌԱՋԻԿԱ ԷՔՍԿՈՒՐՍԻԱՆ ՈՒշադրություն Տուրից առաջ կատարում ենք ջերմաչափում: 37,1℃ և բարձր ջերմությամբ մասնակիցներին արգելում ենք տրանսպորտ բարձրանալ: Հղումով անցեք և իմացեք, թե ինչու՞ այս էքսկուրսիան ձեռք բերել մեր ընկերությունից: Ինչո՞վ ենք տարբերվում նմանատիպ առաջարկ տրամադրողներից: 🕑 Էքսկուրսիայի տևողությունը. 11-12 ժամ 🎢 Ընդհանուր անցնում ենք. 510 կմ 🌞 Էքսկուրսիայի սկիզբ. 08:00 🌙 Էքսկուրսիայի հավանական ավարտ. 20:00 👉 Մեկնարկի վայր. մ. Երիտասարդական, Ավ. Իսահակյանի արձանի դիմաց 👈 Ավարտի վայր. մ. Երիտասարդական, Ավ. Իսահակյանի արձանի դիմաց ☑ Էքսկուրսիայի գնի մեջ ներառված են. 🔳 հարկեր և տուրքեր, 🔳 տեղափոխում հարմարավետ ավտոբուսով և/կամ միկրոավտոբուսներով` ապահովված օդափոխիչով և հարմար թիկնաթոռներով, 🔳 խումբն ուղեկցող արհեստավարժ խմբավարի/էքսկուրսավարի ծառայություն, 🔳 հեռախոսահամար՝ տուրի ընթացքում կամ տուրից հետո գիդի և/կամ վարորդի աշխատանքից դժգոհելու կամ առաջարկությունների համար: Զանգ թողեք՝ ետ կզանգահարենք: Կապը տնօրենի հետ է, 🔳 ջերմաչափում (հեռավար), 🔳 Wi-Fi կապ, 🔳 շշով ջուր, 🔳 դիմակ, 🔳 ձեռնոց, 🔳 միանգամյա օգտագործման թաց անձեռոցիկներ (անսահմանափակ), 🔳 մեկանգամյա անհատական օգտագործման հերմետիկ փակվող պլաստիկ տոպրակ/անջրանցիկ պարկ թափոնների համար, 🔳 ալկոգել (անսահմանափակ): ☐ Էքսկուրսիայի գնի մեջ ներառված չեն.  🔳 «ՏաԹևեր» ճոպանուղու երկկողմանի երթի վճարը. 7000 դրամ (վճարը մինչև 110 սմ հասակ ունեցողների համար. 100 դրամ), մեկ ուղղության վճարը. 5500 դրամ: 🔳 սնունդ (ներառվում է Հաճախորդի ցանկությամբ), 🔳 ապահովագրություն (ներառվում է Հաճախորդի ցանկությամբ): N.B. Ըստ ցանկության եք օգտվում ճոպանուղուց. ավտոմեքենան տուրի մասնակիցներին հասցնում է մինչև Տաթևի վանական համալիրի մուտք: Նրանք, ովքեր ճոպանուղով կհասնեն վանական համալիր՝ կմիանան ավտոմեքենայով տեղ հասած տուրի մասնակիցներին: 💡 Խորհուրդ. ՈՒնեցեք սնունդ, ջուր, մեկանգամյա սպասք: Եկեղեցիներ այցելելիս խորհուրդ է տրվում չկրել բաց հագուստ։ Ցանկալի է՝ կանայք իրենց հետ ունենան գլխաշոր: 🕝 Ե՞րբ է կազմակերպվում. • Այս տուրը խմբային կազմակերպվում է հանգստյան օրերին 16 (կամ ավել) մասնակիցների համար։ • Այս տուրը խմբային կազմակերպվում է ամեն օր նույն "համայնքի" (կոլեկտիվի անդամներ, ընտանիքներ, աշակերտներ, ուսանողներ, հյուրեր արտասահմանից) անդամների համար: • Այս տուրն անհատական կազմակերպվում է ամեն օր: 🚐 Ի՞նչ ավտոմեքենայով. • Խմբային տուրը կազմակերպվում է Mercedes Sprinter 17 (կամ ավել) նստատեղերով ավտոմեքենայով: • Անհատական տուրը կազմակերպվում է Հաճախորդի ընտրած ավտոմեքենայով: Տուրը սկսվում և ավարտվում է Երևանում՝ Հաճախորդին հարմար ցանկացած վայրից: Կարող եք ընտրել նաև սեփական երթուղին: Կկազմակերպենք տուրը: 💰 Գինը. • խմբերի դեպքում. 1 անձը՝ 0 000 դրամ: 🐣 Մինչև 5 տարեկան 1 երեխայի համար տուրն անվճար է: Երկրորդ երեխայի համար նախատեսված է 50% զեղչ: 🐤 6-ից 10 տարեկան 1 երեխայի համար նախատեսված է 50% զեղչ: • Անհատական էքսկուրսիայի գինը ճշտեք՝ զանգահարելով 033 121 033 (Beeline): Կամ մեզ զանգ թողեք՝ ետ կզանգահարենք: 📝 Պայմանները. Հրապարակային օֆերտա ՊԱՏՎԻՐԵԼ ԱՌԱՋԻԿԱ ԷՔՍԿՈՒՐՍԻԱՆ




Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար